Նախորդ տարիների պես, այս տարի ևս «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) կայացավ արդեն ավանդական դարձաց հանդիպում շրջանավարտների հետ:

Նախորդ տարվա շրջանավարտների պես այս տարվա շրջանավարտները նույնպես մի փոքր անհանգստանում էին իրենց ապագա կարիերայի համար և շատ քիչ բան գիտեին աշխատաշուկայի, աշխատանքային օրեսդրության, գործատուների և աշխատողների իրավունքների մասին: Փոխարենը պատրաստ էին աշխատել նվազագույն աշխատավարձով և կատարել կամավորական աշխատանք: Նրանք աշխատաշուկային առնչվող բազմաթիվ հարցեր հնչեցրեցին, մասնավորապես՝ արդյո՞ք ճիշտ է անցնել աշխատանքի այն գործատուների մոտ, ովքեր չեն վճարում փորձաշրջանի համար կամ չեն ցանկանում գրանցել աշխատողին այդ ընթացքում: Բնականաբար, նրանք ստացան բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաև խորհրդատվություն ստացան ճիշտ ռեզյումեներ գրելու, համապատասխան կայքերում աշխատանք փնտրելու, գործատուին ճիշտ ներկայանալու և այլնի վերաբերյալ: 

 Եվ վերջում նշենք, որ «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության հետ համաձայնագիր կնքած ԲՈւՀ-երի բոլոր շրջանավարտների համար գրանցումը մեր ընկերությունում անվճար է: