2018 թ.-ի ապրիլի 11-ից 13-ը "LOGOS EXPO" ցուցահանդեսային համալիրում, ՀՀ. կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ "Կրթություն և Կարիերա EXPO 2018" միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը: Ցուցահանդեսի մասնակիցներն էին` ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններ, զբաղվածության մասնավոր գործակալություններ:

Ցուցահանդեսի մասնակիցների թվում էր նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերությունը: Բոլոր ցանկացողների համար անցկացվեց մեր ընկերությունում անվճար գրանցման ակցիա: