ԲԼՈԳ
Մասնագիտական ուսուցման և վերաորակավորման դասընթացներ միգրանտների համար
«Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը Հայաստանում «Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի» ներկայացուցչության հետ միասին՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացրեց նախագիծ, որի հիմնական նպատակը վերադարձած միգրանտների ինտեգրումն է հայկական աշխատաշուկա:
Հիմնվելով աշխատաշուկայի պահանջների և միգրանտների կարողությունների վրա՝ «Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը հայրենիք վերադարձած 16 միգրանտների համար կազմակերպեց 3-4 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման և վերաորակավորման դասընթացներ տարբեր ոլորտներում՝ բիզնես, մարքեթինգ, ծրագրավորում, հաշվապահություն, կար ու ձև, վարսավիրություն և այլն:
Հանդիպում շրջանավարտների հետ
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը՝ Աննա Ղամբարյանը, «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում հանդիպեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի շրջանավարտների հետ:
ARMINFO-ի նորությունները աշխատանքային շուկայի վերաբերյալ
Մեր ընկերության տնօրեն Նանա Հերունու կարծիքը, որպես աշխատաշուկայի փորձագետ` ARMINFO նորությունների գործակալությանը:
http://www.arminfo.info/index.cfm?objectid=47F10560-ABAC-11E4-B67A0EB7C0D21663
Տանժեռի տարեդարձը
Մենք դարձանք 14 տարեկա՜ն: Մեր աշխատանքը դյուրին չէ, ու կարող է գնահատվել միայն մասագետների կողմից, այնուամենայնիվ, մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք ուրախանում ենք հաջողություններով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եղել են մեզ հետ այս բոլոր տարիների ընթացքում. մենք հետագայում էլ կշարունակենք արդարացնել ձեր սպասելիքները:
«Տանժեռի» ծննդյան օրվա առթիվ փետրվարի 2-12-ը հայտարարվել են ավանդական դարձած անվճար գրանցման օրեր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել մեր ընկերության միջոցով: Բարեկամնե՛ր, մենք սպասում ենք ձեզ:
Ծրագիր միգրանտների համար
«Տանժեռ» աշխատանքի տեղավորման ընկերությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի ներքո իրականացնում է մասնագիտական որակավորման և վերավորկավորման դասընթացներ տարբեր ոլորտներում:
Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր գիտելիքներ և մասնագիտություն և ինտեգրվել հայկական աշխատաշուկա:
Ծրագրին մասնակցել կարող են միգրանտներ` ՀՀ այն քաղաքացիները, ովքեր առնվազն 3 ամիս գտնվել են Հայաստանից դուրս, իսկ այժմ գտնվում են Հայաստանում ետ վերադառնալու պահից ոչ ավելի քան 1 տարի:
Հայրենակիցների ժամանակավոր վերադարձ Հոլանդիայից
Դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր բնակվում են Հոլանդիայում: Միգրացիայի Միջազգային Կազմակերպության միջոցով Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակներում հնարավոր է որոշ ժամանակով աշխատել որևէ հայկական ընկերությունում:
Ընկերներ, ովքեր Հոլանդիայում ունեն ծանոթներ կամ բարեկամներ, տարածե´ք այս նյութը. գուցե այն հետաքրքրի նրանց:Համագործակցություն Միգրացիայի Միջազգային Կազմակերպության հետ
2014թ.-ի դեկտեմբերի 9-ին «Տանժեռ»-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Միգրացիայի Միջազգային Կազմակերպության (ՄՄԿ) պատվիրակության հետ: 2014թ.-ի գարնան-ամռան ընթացքում մենք համագործակցում էինք ՄՄԿ-ի հետ «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կողմից:
Պարոն Անդրի Զագերսը անց էր կացում ծրագրի մոնիթորինգ հասկանալու համար արդյոք անհրաժեշտ է ծրագիրը երկարաձգել ևս մեկ տարով թե՞ դադարեցնել այն:
Հայաստանի աշխատաշուկան, աշխատանքային փորձի անհրաժեշտությունը և կամավորական աշխատանքի իրավունքը:
Անցյալ երկուշաբթի Ար հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդումը անդրադարձավ Հայաստանի աշխատաշուկային, աշխատանքային փորձի անհրաժեշտությանը և կամավորական աշխատանքի իրավունքին: Ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը (դիտել տեսանյութը 31-րդ րոպեից): https://www.youtube.com/watch?v=fBJ8zBE1__w
Ծրագրում կարող եք լսել նաև մեր ընկերության տնօրեն Նանա Հերունու կարծիքը, ով նաև հանդիսանում է Հայաստանի գործատուների հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահը:
Մեր գործընկեր`«LG Elecronics» ընկերությունը
Օրերս «Մարիոթ» հյուրանոցում մենք ներկա էինք մեր գործընկերոջ՝ «LG Elecronics» ընկերության կողմից ներկայացված նոր ապրանքատեսակի շնորհանդեսին: Ընկերությունը հայկական շուկային ներկայացրեց իր նոր արտադրանքը:
Շնորհանդեսը շատ գունեղ էր՝ լի աճպարարական հնարքներով, ավազի վրա տարբեր նկարների պատկերմամբ և երաժշտական համարներով:
«LG Elecronics» ընկերությանը մաղթում ենք հաջողություն և առաջընթաց մեր շուկայում. ոչ առանց մեր օգնության: :)
Աշխատանքային թրաֆիքինգ և հարկադիր աշխատանք
2014 թ.-ի հոկտեմբերի 16-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ սեմինար- քննարկում «Աշխատանքային թրաֆիքինգ և հարկադիր աշխատանք» թեմայով: Դասընթացը տեղի ունեցավ ԱՄՔՈՐ Հայաստան միջազգային կազմակերպության ջանքերի շնորհիվ:
Դասընթացը վարում էր ստրկության ժամանակակից ձևերի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի դեմ պայքարի» կոնվենցիայի իրականացման վերահսկման հանձնաժողովի փորձագետ, ԱՄՔՈՐ-ի խորհրդատու՝ Գյուլնարա Շահինյանը: