Ֆինանսական ասիստենտ/հաշվապահի օգնական արտասահմանյան ինժեներա-տեխնոլոգիական ընկերության հայկական գրասենյակում
Ֆինանսական ասիստենտ/հաշվապահի օգնական արտասահմանյան ինժեներա-տեխնոլոգիական ընկերության հայկական գրասենյակում։
Հիմնական պարտականություններ՝
Օգնել գլխավոր մասնագետին հետևյալ գործառույթներում․
1. Հաշվապահական հաշվառման վարում համաձայն հայաստանյան ստանդարտների, դրանց ինտեգրում գլխամասի քաղաքականությունները կիրառելիս
2. Հարկային և այլ անհրաժեշտ հաշվետվությունների կազմում
3. Գրասենյակի և իրականացվող ծրագրերի բյուջեների կազմում և վերահսկում, դրամական հոսքերի կանխատեսում և հետագա հաշվառում
4. Գրասենյակին վերաբերող ծախսերի, ակտիվների և գնումներիկառավարում
5. Համագործակցություն գլխամասային գրասենյակի հետ, աշխատանք ներքին հաշվառման համակարգի հետ և տնօրենի և ֆինանսական ղեկավարի կողմից տրվող այլ պարտականություններ։
Պահանջներ՝
1. Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
2. Հաշվապահական հաշվառման տեղական ստանդարտների, հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն
3. Աշխատանքային փորձ( արտասահմանյան ընկերությունում փորձը համարվում է առավելություն)
4. Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
5. Կազմակերպչական, թիմային աշխատանքի ունակություններ և բանակցություններ վարելու լավ ունակություններ։
Աշխատանքային ժամեր՝ երկ․-Ուրբ․ 09․00-18․00։ Սոցիալական և կորպորատիվ փաթեթներ, բոնուսներ։ Մասնագիտական աճի լայն հնարավորություններ։
Աշխատավարձ՝ փորձաշրջանի ընթացքում (3ամիս)՝ 300 000 - 500 000 դրամ NET (մաքուր) և ավելին (հարցազրույցի արդյունքներին համաձայն)։։
CV-ն ուղարկել՝ info@tanger.am, tanger@tanger.am
Հեռ․ 091 291892, 077 291892․