Բեռնատարի վարորդ (միջազգային բեռների փոխադրում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում)

Պարտականությունները․

 

• Վարել EURO 6 ստանդարտին համապատասխանող ժամանակակից Mercedes Actros (2017-2021) տենտային թրեյլերով բեռնատարները:

• Փոխադրման ժամանակացույցի պահպանումը և ապրանքների ժամանակին և անվտանգ առաքման ապահովումը։

• Փաստաթղթերի, տախոգրաֆի և աշխատաժամանակի պահանջների համապատասխանություն:

• Կանոնավոր հաղորդակցություն ընկերության կառավարման կենտրոնի հետ՝ երթուղին և ժամանակացույցը համակարգելու նպատակով:

• Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մոնիտորինգ և տրանսպորտային անվտանգության կանոնների պահպանում։

 

 

Պահանջներ․

 

• Վարորդի աշխատանքային փորձ (1 տարի և ավելի):

• CE կարգի վավեր վարորդական իրավունք (եվրոպական չափանիշներին համապատասխան):

• Միջազգային փոխադրումների ոլորտում փորձ (դիտարկվում է որպես առավելություն, բայց պարտադիր չէ):

• Ռուսերենի կամ անգլերենի լավ իմացություն:

• Տարիքը մինչև 50 տարեկան.

• Պատասխանատվություն, կարգապահություն, աշխատելու և զարգանալու ցանկություն։

 

Ինչ է առաջարկում ընկերությունը.

 

• Կայուն աշխատանք հուսալի տրանսպորտային ընկերությունում՝ ժամանակակից ավտոպարկով։

• Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ ռոտացիաներով և հարմարավետ հանգստի ժամանակացույցով։

• Մրցակցային աշխատավարձ՝ 75 եվրոյից մինչև 100 եվրո մաքուր օրական՝ կախված փորձից:

• Վճարում աշատանքի մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար։

• Ուսուցման և աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում կացարանի տրամադրում։

• Ամբողջական ուսուցում ձեր առաջին ուղևորությունից առաջ, ներառյալ.

• Code 95 վկայականի (եվրոպական ստանդարտ պրոֆեսիոնալ վարորդների համար) ստանալը,

• Պրակտիկ ուսուցում փորձառու վարորդի հետ (2-3 շաբաթ աշխատանք Եվրոպայում՝ ուսուցչի ղեկավարությամբ):

• Բոնուսներ և մրցանակներ պրոֆեսիոնալիզմի, հուսալիության և երկարաժամկետ համագործակցության համար:

• Հուսալի բեռնատարների ժամանակակից պարկ հարմարավետ ճանապարհորդության համար:

• Իրավական աջակցություն. աջակցություն միգրացիոն փաստաթղթերի պատրաստման և Լիտվայում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու հարցում (ուժի մեջ է 2 տարի):

• Հուսալի, աճող ընկերությունում կարիերայի աճի հնարավորություններ:

Վարորդ միջազգային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում

Փնտրում ենք վարորդի՝ միջազգային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում աշխատելու համար։

Տրամադրվող ավտոմեքենա՝ Honda Pilot 3.0 (2018 թ.)։

Պարտականություններ

  • Հստակ հետևել սահմանված երթուղիներին, քարտեզներին և ուղղությունների վերաբերյալ ցուցումներին։
  • Ուղևորություններից առաջ, դրանց ընթացքում և ավարտից հետո ստուգել ավտոմեքենայի տեխնիկական վիճակը և շահագործման անվտանգությունը։
  • Կատարել ավտոմեքենայի թեթև վերանորոգման աշխատանքներ, փոխել անվադողերը, ինչպես նաև եղանակային պայմաններից ելնելով տեղադրել և հեռացնել հակասահքային շղթաները։
  • Ապահովել ուղևորների ժամանակին և պատշաճ սպասարկումը՝ առանց ուշացումների, ցուցաբերելով քաղաքավարի վերաբերմունք և անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն՝ աջակցելու ցանկացած իրավիճակում։
  • Կատարել բեռների բեռնումն ու բեռնաթափումը, անհրաժեշտության դեպքում աջակցել ուղևորներին։
  • Վարել անհրաժեշտ գրանցամատյաններն ու հաշվետվությունները (օրինակ՝ ուղերթների գրանցամատյան, վազքի հաշվառում, բեռների և ուղևորների փոխադրման վերաբերյալ հաշվետվություններ)՝ ընկերության ներքին պահանջներին համապատասխան։
  • Իրականացնել բոլոր պարտականությունները՝ ընկերության քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև պահպանել տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործման վերաբերյալ պետական և ընկերության ներքին կանոններն ու պահանջները։
  • Հետևել ավտոմեքենայի մաքրությանը՝ ապահովելով ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ սրահի մաքուր և ներկայանալի վիճակը։
  • Ըստ անհրաժեշտության կատարել նաև այլ պարտականություններ՝ պայմանավորված ընկերության աշխատանքային կարիքներով։

Որակավորում և պահանջներ

  • Գործող վարորդական վկայական և մաքուր վարորդական պատմություն։
  • Առնվազն հինգ տարվա վարորդական փորձ։
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հաղորդակցման լավ հմտություններ։
  • Անվտանգ վարելու կանոնների պահպանում։
  • Փոփոխվող աշխատանքային գրաֆիկին և ռեժիմին հարմարվելու կարողություն։
  • Կազմակերպվածություն և սահմանված ժամանակացույցին հետևելու կարողություն։
  • Անհրաժեշտության դեպքում գիշերային ժամերին, հանգստյան և տոնական օրերին աշխատելու պատրաստակամություն։

Աշխատավարձ

Ամսական 350,000 ՀՀ դրամ՝ առանց հարկերի (net)։

ßíäåêñ.Ìåòðèêà