Անձնակազմի կառավարման և կադրային գործավարության ծառայության հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր

Մերչենդայզեր (Միջազգային առաջատար՝ սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում)

Հիմնական պարտականություններ՝

· Մերչենդայզինգի պլանների (GTM) մշակումը և իրականացումը՝ համագործակցելով մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ;
· Շուկայի հետազոտություն՝ հաճախորդների նախասիրությունները և միտումները բացահայտելու համար;
· Վաճառքի տվյալների վերլուծություն և ապրանքատեսականի ու գնագոյացման առաջարկներ;
· Ապրանքների ցուցադրման վերահսկում և ժամանակին համալրում;
· Խանութների ղեկավարների հետ համագործակցություն՝ ապրանքների ճիշտ դասավորվածության և վիզուալ մերչենդայզինգի համար;
· Պարբերական խանութային այցեր՝ ապրանքների առկայությունը, գները և ցուցադրման որակը ստուգելու համար;
· Խանութի աշխատակազմի ուսուցում՝ ապրանքների առանձնահատկությունների և առավելությունների վերաբերյալ;
· Մրցակիցների գործունեության մշտադիտարկում և շուկայական միտումների հետևում։

Պահանջներ՝
· Բարձրագույն կրթություն (կոլեջ կամ համալսարան);
· Առնվազն 2 տարվա փորձ որպես վաճառքի խորհրդատու, մերչենդայզեր կամ նմանատիպ ոլորտում (ցանկալի է՝ էլեկտրոնիկայի ոլորտում);
· Լեզուների իմացություն՝ հայերեն (հասարակած), անգլերեն (միջին), ռուսերեն (ցանկալի);
· Հաղորդակցման և բանակցությունների հմտություններ;
· Microsoft Office (Excel, PowerPoint, Outlook) իմացություն;
· Ինքնուրույն աշխատելու և ժամկետները պահպանելու ունակություն;
· Ճկունություն՝ անհրաժեշտության դեպքում տարբեր վայրերում աշխատելու համար։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի–ուրբաթ, 09։00–18։00:

Աշխատավարձը՝ մաքուր սկսած 317,000 դրամից։

Մարքեթինգի մենեջեր (B2B iGaming ընկերություն)

Պարտականություններ․
· Կառավարել և զարգացնել մարքեթինգի և հաճախորդների պահպանման թիմը՝ ներառյալ ձեռքբերման, CRM, բովանդակության և կատարողականի մասնագետներին;
· Մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություններ՝ ուղղված նոր հաճախորդների ներգրավմանը և պահպանմանը;
· Օպտիմալացնել գովազդային ալիքները՝ սոցիալական ցանցեր, գործընկերային հարթակներ և այլնի միջոցով;
· Կառուցել համագործակցություններ բլոգերների, ազդեցիկ անձանց և գործընկերների հետ;
· Վերլուծել մարքեթինգային արշավների արդյունքները և ներկայացնել հաշվետվություններ;
· Համագործակցել տնօրենության հետ՝ մարքեթինգային նպատակները բիզնես ռազմավարության հետ համատեղելու համար։

Պահանջներ․
· Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան և բարձր);
· 2–5 տարվա փորձ մարքեթինգ մենեջերի iGaming ոլորտում;

· Լեզուներ՝ անգլերեն և ռուսերեն միջինից բարձր մակարդակի իմացություն;
· Վերլուծական և կազմակերպչական հմտություններ;
· Microsoft Office (Excel, PowerPoint, Outlook) իմացություն;
· Ստեղծագործ և նախաձեռնող;


Աշխատաժամեր․ Երկուշաբթի–ուրբաթ, ճկուն աշխատանքային գրաֆիկ (ոչ հեռավար)։

Աշխատավարձ․ Մաքուր սկսած 400,000 ՀՀ դրամից։
Լրացուցիչ առավելություններ․ Առողջապահական ապահովագրություն, արդյունավետության հիման վրա պարգևավճար,
3-ամսյա փորձաշրջան։

ßíäåêñ.Ìåòðèêà