Պարտականություններ․
Կառավարել և զարգացնել կլինիկայի արտաքին գործընկերային կապերը՝ ապահովագրական ընկերությունների, բժիշկների, բժշկական կազմակերպությունների, մանկապարտեզների և այլ պոտենցիալ գործընկերների հետ,
Փնտրել և ներգրավել նոր գործընկերներ ու ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ,
Կազմակերպել հանդիպումներ, ներկայացնել կլինիկայի ծառայությունները և վարել բանակցություններ,
Կառուցել և պահպանել երկարաժամկետ արդյունավետ համագործակցային հարաբերություններ,
Կազմակերպել և համակարգել համագործակցությունը ապահովագրական ընկերությունների հետ, մասնակցել պայմանագրերի կնքման գործընթացին,
Աջակցել հիվանդների ուղղորդման և գործընկերային փոխգործակցության արդյունավետ համակարգի ձևավորմանը,
Ապահովել համագործակցությունների գործնական արդյունքները՝ հանդիպումների կազմակերպում, պաշտոնական պայմանավորվածությունների ձեռքբերում, գործընկերների ցանկում ներառում, տեղեկատվական նյութերի տեղադրում և համագործակցության մեկնարկ։
Պահանջներ․
Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի, մարքեթինգի, բժշկության կամ հարակից ոլորտներում),
Աշխատանքային փորձ ապահովագրության և/կամ B2B համագործակցությունների ոլորտում,
Փորձ վաճառքների, գործընկերային հարաբերությունների, բժշկական կամ դեղագործական ոլորտներում կլինի առավելություն,
Գերազանց հաղորդակցական և բանակցային հմտություններ,
Ինքնուրույն աշխատելու և արդյունքի վրա կենտրոնանալու կարողություն,
Կազմակերպվածություն և բարձր պատասխանատվության զգացում,
Գործնական մտածողություն և հարաբերությունները կոնկրետ արդյունքների վերածելու ունակություն,
Microsoft Office ծրագրերի իմացություն,
Լեզուների իմացությունը կլինի առավելություն։
Պարտադիր է շաբաթական հաշվետվության ներկայացումը՝
• ում հետ է կապ հաստատվել,
• ինչ հանդիպումներ են անցկացվել,
• ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել,
• որոնք են հաջորդ քայլերը։
Աշխատաժամեր․
Մասնակի զբաղվածություն՝ շաբաթական մոտ 8–10 ժամ։
Աշխատավարձ․
Ֆիքսված աշխատավարձ + բոնուսային համակարգ՝ ըստ ձեռք բերված արդյունքների,
Մեկնարկային փուլում՝ ամսական մոտ 80,000–120,000 ՀՀ դրամ՝ կախված փորձից և զբաղվածության ծավալից,
Ապահովագրության, բժշկության կամ B2B գործընկերությունների ոլորտում ուժեղ փորձ ունեցող թեկնածուների համար պայմանները կարող են քննարկվել առանձին։
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԲԱԺԻՆՆԵՐ
- Բիզնես, թոփ-մենեջմենտ
- Ադմինիստրատիվ աշխատանք, մենեջմենթ
- Վաճառք, մարքեթինգ, դիստրիբյուցիա, մատակարարում, ներմուծում-արտահանում
- Տնտեսագիտություն, ֆինանսներ, հաշվապահություն, ապահովագրում
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, դիզայն
- Առողջապահություն
- Տուրիզմ
- Իրավագիտություն
- Գիտություն, տեխնիկա, արտադրություն
- Վաճառող-խորհրդատու, գանձապահ
- Վարորդ, առաքիչ, բանվոր, պահակ
- Այլ
- Հայտարարություններ ուղիղ գործատուներից
- Թրեյնինգներ և դասընթացներ
