Պարտականություններ․

Կազմակերպել և վերահսկել քիմիական հումքերի, կենցաղային քիմիայի, ներկերի, լուծիչների, սոսինձների և այլ ապրանքների մեծածախ վաճառքները,
Բացահայտել շուկայի նոր հնարավորությունները և ապահովել վաճառքի ծավալների աճ,
Կառուցել և պահպանել արդյունավետ հարաբերություններ գործող և նոր գործընկերների հետ,
Կատարել վաճառքների և մատակարարման վերլուծություն՝ հաշվի առնելով շուկայի պահանջարկը,
Կազմել և ներկայացնել ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ և վաճառքի պլաններ,
Վերլուծել վաճառքի ցուցանիշները և առաջարկել բարելավման ռազմավարություններ,
Մասնակցել գնային քաղաքականության և մարքեթինգային ռազմավարության մշակմանը,
Վերահսկել պատվերների, մատակարարումների և պարտքերի ժամանակին կատարման գործընթացը,
Համակարգել թիմի աշխատանքը և ապահովել առևտրային գործընթացների արդյունավետությունը,
Հետևել շուկայի միտումներին, մրցակիցների գործունեությանը և տեխնոլոգիական նորարարություններին՝ առաջարկելով զարգացման ուղիներ։

Պահանջներ․

Բարձրագույն կրթություն (բիզնեսի, մարքեթինգի, քիմիայի կամ հարակից ոլորտներում);
3–5 տարվա փորձ վաճառքների կառավարման ոլորտում,
Առնվազն 2–3 տարվա փորձ B2B վաճառքներում կամ արտադրական ընկերությունում;
Գերազանց բանակցային և հաղորդակցական հմտություններ,
Վերլուծական մտածողություն և ռազմավարական պլանավորման ունակություն,
Կազմակերպվածություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն,
Թիմային աշխատանքի հմտություններ և բարձր պատասխանատվության զգացում;
Microsoft Office, ՀԾ, 1C և վաճառքի գործիքների լավ իմացություն,
Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (խոսակցական)։

Աշխատաժամեր․ Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–18:00 (1 ժամ ընդմիջմամբ), շաբաթ՝ 09:00–13:00,

Աշխատավարձ․ Մաքուր՝ 350,000 ՀՀ դրամ,

Լրացուցիչ առավելություններ․ Սոցիալական փաթեթ,

Փորձաշրջան․ 3 ամիս