ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնագիտական ուսուցման և վերաորակավորման դասընթացներ միգրանտների համար
24-06-2015

Մասնագիտական ուսուցման և վերաորակավորման դասընթացներ միգրանտների համար

«Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը Հայաստանում «Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի» ներկայացուցչության հետ միասին՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացրեց նախագիծ, որի հիմնական նպատակը վերադարձած միգրանտների ինտեգրումն է հայկական աշխատաշուկա: 

Հիմնվելով աշխատաշուկայի պահանջների և միգրանտների կարողությունների վրա՝ «Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը հայրենիք վերադարձած 16 միգրանտների համար կազմակերպեց 3-4 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման և վերաորակավորման դասընթացներ տարբեր ոլորտներում՝ բիզնես, մարքեթինգ, ծրագրավորում, հաշվապահություն, կար ու ձև, վարսավիրություն և այլն: 

Ավելին
Հանդիպում շրջանավարտների հետ
10-06-2015

Հանդիպում շրջանավարտների հետ

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը՝ Աննա Ղամբարյանը, «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում հանդիպեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի,  Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի շրջանավարտների հետ: 

Ավելին
ARMINFO-ի նորությունները աշխատանքային շուկայի վերաբերյալ
04-02-2015

ARMINFO-ի նորությունները աշխատանքային շուկայի վերաբերյալ

Մեր ընկերության տնօրեն Նանա Հերունու կարծիքը, որպես աշխատաշուկայի փորձագետ` ARMINFO նորությունների գործակալությանը:

http://www.arminfo.info/index.cfm?objectid=47F10560-ABAC-11E4-B67A0EB7C0D21663

Ավելին
Տանժեռի տարեդարձը
30-01-2015

Տանժեռի տարեդարձը

Մենք դարձանք 14 տարեկա՜ն:  Մեր աշխատանքը դյուրին չէ, ու կարող է գնահատվել միայն մասագետների կողմից, այնուամենայնիվ, մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք ուրախանում ենք հաջողություններով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եղել են մեզ հետ այս բոլոր տարիների ընթացքում. մենք հետագայում էլ կշարունակենք արդարացնել ձեր սպասելիքները:

«Տանժեռի» ծննդյան օրվա առթիվ փետրվարի 2-12-ը հայտարարվել են ավանդական դարձած անվճար գրանցման օրեր  բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել մեր ընկերության միջոցով: Բարեկամնե՛ր, մենք սպասում ենք ձեզ: 

Ավելին
Ծրագիր միգրանտների համար
12-12-2014

Ծրագիր միգրանտների համար

 «Տանժեռ» աշխատանքի տեղավորման ընկերությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի ներքո իրականացնում է  մասնագիտական որակավորման և վերավորկավորման դասընթացներ տարբեր ոլորտներում: 

Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր գիտելիքներ և մասնագիտություն և ինտեգրվել հայկական աշխատաշուկա: 

Ծրագրին մասնակցել կարող են միգրանտներ` ՀՀ այն քաղաքացիները, ովքեր առնվազն 3 ամիս գտնվել են Հայաստանից դուրս, իսկ այժմ գտնվում են Հայաստանում ետ վերադառնալու պահից ոչ ավելի քան 1 տարի:

Ավելին
Հայրենակիցների ժամանակավոր վերադարձ Հոլանդիայից
12-12-2014

Հայրենակիցների ժամանակավոր վերադարձ Հոլանդիայից

Դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր բնակվում են Հոլանդիայում: Միգրացիայի Միջազգային Կազմակերպության միջոցով Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող  «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակներում հնարավոր է որոշ ժամանակով աշխատել որևէ հայկական ընկերությունում:

Ընկերներ, ովքեր Հոլանդիայում ունեն ծանոթներ կամ բարեկամներ, տարածե´ք այս նյութը. գուցե այն հետաքրքրի նրանց: 

Ավելին
Համագործակցություն Միգրացիայի Միջազգային Կազմակերպության հետ
10-12-2014

Համագործակցություն Միգրացիայի Միջազգային Կազմակերպության հետ

2014թ.-ի դեկտեմբերի 9-ին «Տանժեռ»-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Միգրացիայի Միջազգային Կազմակերպության (ՄՄԿ) պատվիրակության հետ: 2014թ.-ի գարնան-ամռան ընթացքում մենք համագործակցում էինք ՄՄԿ-ի հետ «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կողմից: 

Պարոն Անդրի Զագերսը անց էր կացում ծրագրի մոնիթորինգ հասկանալու համար արդյոք անհրաժեշտ է ծրագիրը երկարաձգել ևս մեկ տարով թե՞ դադարեցնել այն:  

Ավելին
Հայաստանի աշխատաշուկան, աշխատանքային փորձի անհրաժեշտությունը և կամավորական աշխատանքի իրավունքը:
13-11-2014

Հայաստանի աշխատաշուկան, աշխատանքային փորձի անհրաժեշտությունը և կամավորական աշխատանքի իրավունքը:

Անցյալ երկուշաբթի Ար հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդումը անդրադարձավ Հայաստանի աշխատաշուկային, աշխատանքային փորձի անհրաժեշտությանը և կամավորական աշխատանքի իրավունքին: Ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը (դիտել տեսանյութը 31-րդ րոպեից):  https://www.youtube.com/watch?v=fBJ8zBE1__w

Ծրագրում կարող եք լսել նաև մեր ընկերության տնօրեն Նանա Հերունու կարծիքը, ով նաև հանդիսանում է Հայաստանի գործատուների հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահը:

Ավելին
Մեր գործընկեր`«LG Elecronics» ընկերությունը
07-11-2014

Մեր գործընկեր`«LG Elecronics» ընկերությունը

Օրերս «Մարիոթ» հյուրանոցում մենք ներկա էինք մեր գործընկերոջ՝ «LG Elecronics» ընկերության կողմից ներկայացված նոր ապրանքատեսակի շնորհանդեսին: Ընկերությունը հայկական շուկային ներկայացրեց իր նոր արտադրանքը:  

Շնորհանդեսը շատ գունեղ էր՝ լի աճպարարական հնարքներով, ավազի վրա տարբեր նկարների պատկերմամբ և երաժշտական համարներով:  

«LG Elecronics» ընկերությանը մաղթում ենք հաջողություն և առաջընթաց մեր շուկայում. ոչ առանց մեր օգնության: :)

Ավելին
Աշխատանքային թրաֆիքինգ և հարկադիր աշխատանք
27-10-2014

Աշխատանքային թրաֆիքինգ և հարկադիր աշխատանք

2014 թ.-ի հոկտեմբերի 16-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ սեմինար- քննարկում «Աշխատանքային թրաֆիքինգ և հարկադիր աշխատանք» թեմայով: Դասընթացը տեղի ունեցավ ԱՄՔՈՐ Հայաստան միջազգային կազմակերպության ջանքերի շնորհիվ: 

Դասընթացը վարում էր ստրկության ժամանակակից ձևերի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի դեմ պայքարի» կոնվենցիայի իրականացման վերահսկման հանձնաժողովի փորձագետ, ԱՄՔՈՐ-ի խորհրդատու՝ Գյուլնարա Շահինյանը:

Ավելին
ßíäåêñ.Ìåòðèêà