ԲԼՈԳ

Աշխատանքի պաշտպանության և աշխատողների առողջությանը նվիրված կոնֆերանս
11-10-2011

Աշխատանքի պաշտպանության և աշխատողների առողջությանը նվիրված կոնֆերանս

Ս/թ հոկտեմբերի 11-12-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ) կողմից կազմակերպված Երկրորդ ազգային սոցիալական գործընկերության կոնֆերանսը, որի օրակարգը նվիրված էր  Աշխատանքի պաշտպանության և աշխատողների առողջության հարցերին (OSH), նշված  խնդիրների լուսաբանմանը  կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային փորձին,  աշխատանքի պաշտպանության ոլորտում ազգային քաղաքականությանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Եվրամիության Աշխատանքի պաշտպանության և առողջության պահպանման կենտրոնի առաջավոր փորձին և պահանջների ներկայացմանը: Կոնֆերանսին զեկույցներով հանդես եկան ՀԳՀՄ, ԱՄԿ, գերմանական և Եվրամիության փորձագետներ, ինչպես նաև գործեց OSH ցուցահանդես տեղական և մի քանի արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ: Կոնֆերանսին հրավիրված էին մասնակցելու ՀՀ վարչապետը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկայի  նախարարները, որպես ոլորտի կարևոր գործընկերներ, ինչպես նաև Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները:

Ավելին
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ցուցահանդես և աշխատանքի տոնավաճառ
07-10-2011

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ցուցահանդես և աշխատանքի տոնավաճառ

2011թ հոկտեմբերի 7-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը մասնակցáõÙ ¿ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած DigiTec 2011թ. ցուցահանդեսի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի աշխատանքի տոնավաճառին, որը կազմակերպվեց Տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին զուգահեռ: Տոնավաճառի շրջանակներում մեր ընկերությունը կազմակերպեց անվճար գրանցման ակցիա, բոլոր այն անձանց համար, ովքեր աշխատանք են որոնում: Միջոցառումները նպատակ ունեին աջակցելու գործատուներին գտնելու իրենց պահանջներին համապատասխան մասնագետներ, ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիակերի վերջին ձեռքբերումներին, ստանալ տեղեկություններ աշխատաշուկայի իրավիճակի, զբաղվածության ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև գովազդել ծառայությունները: 

Աշխատանքի տոնավաճառի կազմակերպիչներն են` “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունը և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

Ավելին
Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում -2011
06-10-2011

Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում -2011

Ս/թ հոկտեմբերի  16- 22-ը  կկայանա “ Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում – 2011 "  խորագրով   միջոցառումներիշարք     ԵրևանումԻջևանում, Գյումրիում:  

     Կազմակերպիչներն են “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” (www.mku.am)  հասարակական կազմակերպությունը և dvv internationalկազմակերպության մասնաճյուղը Հայաստանում: “Շաբաթվահամակազմակերպիչներների թվում են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, British  Council և մի շարք այլ կազմակերպություններՄիջոցառումների հիմնական նպատակն է հասարակության լայն շերտերին իրազեկել  ու տարածել ցկյանս կրթությանայդ թվում մեծահասակներիկրթության առկա վիճակիհիմնախնդիրների ու զարգացման միտումների մասին:

 

Ավելին
Հանդիպւմ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում
04-10-2011

Հանդիպւմ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում

2011թ. սեպտեմբերի 26-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնÁ (ՄԶՄԿ),  իր նոր ծրագրի շրջանակներում կազմակերպեց հանդիպումշահագñգիռ կազմակերպությունների համագործակցության նպատակով:

Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացÙ³Ýեռամյա ծրագիրը հովանավորում է Եվրամիությունը (ԵՄ): Ծրագիրն իրականացնում է ՄԶՄԿ-ն՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի հեռահար նպատակն է կանխել հայաստանցիների անկանոն միգրացիան՝ միգրացիայի կարգավորման գործընթացին, մասնավորապես` աշխատանքային միգրացիայի կանոնակարգմանը նպաստելու միջոցով:Հանդիպմանը հրավիրված էին աշխատանքի տեղավորման հայաստանյան մասնավոր գործակալությունները, ինչպես նաև  ՀՀ Միգրացիոն պետական ծառայության պետ` Գագիկ Եգանյանը:

Ավելին
Սեպտեմբերի 20-ը ռեքրութերների օրն է
20-09-2011

Սեպտեմբերի 20-ը ռեքրութերների օրն է

Հարգե՛լի գործընկերներ,

կցանկանայի մեզ բոլորիս շնորհավորել մասնագիտական տոնի` ռեքրութերների օրվա կապակցությամբ: Մեր աշխատանքը նուրբ է և բարդ, քանի որ մենք գործ ունենք մարդկային գործոնի հետ, ընդ որում` երկկողմանի` թե դիմորդի և թե գործատուի հետ: Ուստի և անհրաժեշտ է հիմնավոր կերպով ամեն ինչ հաշվարկել և ընտրել այնպես, որպեսզի ճիշտ դիմորդին ներկայացնենք ճիշտ գործատուին: Մաղթում եմ բոլորիս հաջողություն մեր դժվար և օգտակար գործում, կադրեր փնտրելու և ընտրելու գործում, լավ նախագծեր, վստահելի և ազնիվ գործընկերներ, լուրջ հաճախորդներ, բարձր տրամադրություն, դրական էմոցիաներ և առողջություն: Ցանկանում եմ նաև`շրջապատված լինենք բայրացակամ մթնոլորտով, ինչն, իմ կարծիքով, անչափ կարևոր է: Մեր մասնագիտությունը բարդ է, սակայն հետաքրքիր: Թող այն նաև հաճույք պարգևի մեզ: Մաղթում եմ մեզ բոլորիս մասնագիտական հմտությունների խորացում, համբերություն, կատարելագործում և մասնագիտական հոտառություն, քանզի բարձր մակարդակով արված աշխատանքը պարգևում է մեծ բավականություն և հպարտություն: Սիրե՛ք ձեր մասնագիտությունը և աճե՛ք որպես պրոֆեսիոնալներ` հաճույք ստանալով ձեր աշխատանքի արդյունքում հասած բարձունքներից և հաջողություններից: Բարգավաճում և ֆինանսական բարեկեցություն եմ ցանկանում ձեր ընկերություններին: Մաղթում եմ Ձեզ հաջող ձեռքբերումներ:

Նանա Հերունի
ՏԱՆԺԵՌ ռեքրութինգային ընկերության նախագահ Հայաստանի գործատուների Հանրապետական Գործատուների միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ

Ավելին
Կլոր սեղան և սեմինարներ Հայաստանի Գործատուների հանրապետական միությունում
24-08-2011

Կլոր սեղան և սեմինարներ Հայաստանի Գործատուների հանրապետական միությունում

Սեմինարներ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունում

Հուլիսի 6-ից 15-ը Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը մասնակցեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված սեմինարներին: Սեմինարների թեմաներն էին` “Աշխատանքի պաշտպանությունն ու անվտանգությունը”, “Բիզնես պլանավորում”, “Կորպորատիվ մշակույթ և աշխատակազմի կառավարում”, “Զբաղվածության մասնավոր գործակալությունների հնարավորությունների լավացում”: Սեմինարներին մասնակցեցին նաև ընկերությունում գրանցված դիմորդներ` հաշվապահներ, թարգմանիչներ, գրասենյակի մենեջերներ: Նրանք նաև հնարավորություն ունեցան հանդիպել մի շարք գործատուների հետ:

Ավելին
Ճանաչողական այց դեպի Լոնդոն
13-07-2011

Ճանաչողական այց դեպի Լոնդոն

2011թ. հունիսի վերջին և հուլիսի սկզբին, մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին, ով միաժամանակ հանդիսանում է Հանրապետական Գործատուների միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ, ճանաչողական այցով եղավ Լոնդոնում: Այցը կազմակերպել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ILO): Պատվիրակության կազմում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ Զբաղվածության պետական ծառայությունից, ՀՀ Գործատուների միությունից և այլն: Լոնդոնում, մեկ շաբաթվա ընթացքում, պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Անգլիայի անվտանգության և առողջապահության պետական կառույցների, զբաղվածության մասնավոր գործակալությունների Կոնֆեդերացիայի, գյուղատնտեսության բնագավառի լիցենզավորող կառույցի, Միգրացիոն կոմիտեի, Միացյալ Թագավորության արհմիությունների Կոնֆեդերացիայի, միգանտների իրավունքների պաշտպանության կազմակերպության և ուրիշ այլ կազմակերպությունների հետ: Պատվիրակության անդամներին հետաքրքրեց վերոնշյալ ընկերությունների աշխատանքային փորձը, հատկապես օրինակելի էր պետական կառույցների և զբաղվածության մասնավոր գործակալությունների համագործակցությունը: Հաջողվեց նաև գնահատել Լոնդոնի գեղեցկոըւթյունը:

Ավելին
Հայաստանի գործատուների Հանրապետական Միության արտահերթ համագումար
06-07-2011

Հայաստանի գործատուների Հանրապետական Միության արտահերթ համագումար

04.06.2011 թ. տեղի ունեցավ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության արտահերթ համագումարը: Օրակարգում դրված էին հետևյալ հարցերը`

    Հաշվետվություն 2007-2010 թթ ՀԳՀՄ գործունեության մասին /ղեկ.`Գ.Մակարյան/:
    ՀԳՀՄ վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվություն (2007-2010 թթ):
    Միության կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:
    Միության նախագահի ընտրություն:
    Միության խորհրդի ընտրություն:
    Միության վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն:
    ՀԳՀՄ փոխնախագահների ինստիտուտի ձևավորում:

Ավելին
Երիտասարդությանը աշխատանքի տեղավորման տոնավաճառ
27-04-2011

Երիտասարդությանը աշխատանքի տեղավորման տոնավաճառ

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը Միջազgային աշխատանքի gործակալության (International Labor Organization (ILO) հետ համատեղ Երիտասարդների Զբաղվածության խթանման ծրագրի շրջանակներում 2011թ.-ի ապրիլի 27-ին կազմակերպեց աշխատանքի տոնավաճառ Երևանում:

Տոնավաճառին մասնակցեցին ՏՏ, արդյունաբերության, ծառայությունների, շինարարության ոլորտներիի գործատուներ:

Հանդիսանալով Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր զբաղվածության gործակալությունների ճյուղային միության նախաgահ` "Տանժեռ" ռեքրութինgային ընկերություն տնօրեն Նանա Հերունին նույնպես տոնավաճառի բացմանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

Տանժեռ" ռեքրութինgային ընկերությունը տոնավաճառի շրջանակներում կատարեց անվճար գրանցման և աշխատանքի տեղավորման ակցիա:

Ավելին
Գերմանացի գործարարները հետաքրքրվում են Հայկական շուկայով
20-04-2011

Գերմանացի գործարարները հետաքրքրվում են Հայկական շուկայով

28.04.2011 "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին հանդիպում ունեցավ Germany trade & Invest կազմակերպության ներկայացուցիչ` Բերն Հոնեսի հետ: Germany trade & Invest-ը պետական կառույց է և ներկայացնում է Գերմանիայի գործարարներին:

Ավելին
ßíäåêñ.Ìåòðèêà