ԲԼՈԳ

 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես
17-11-2012

<<Կրթություն և Կարիերա EXPO 2012>> 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես

2012 թ. նոյեմբերի 14-ից 16-ը "Լոգոս EXPO" ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ "Կրթություն և Կարիերա  EXPO 2012" 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը: Ցուցահանդեսի մասնակիցներն էին` ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններ, զբաղվածության մասնավոր գործակալություններ: Ցուցահանդեսի մասնակիցների թվում էին նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերությունը: Տեղում անցկացվեց մեր ընկերությունում անվճար գրանցման ակցիա բոլոր ցանկացողների համար: 

"Կրթություն և Կարիերա  EXPO 2012" ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին տրվեցին սերտիֆիկատներ:

Ավելին
Այսօր ռեքրութիորի միջազգային օրն է` մեր մասնագիտական տոնը!!!
20-09-2012

Այսօր ռեքրութիորի միջազգային օրն է` մեր մասնագիտական տոնը!!!

Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին: Մաղթում ենք ուրախ տրամադրություն, բարգավաճում և ոգեշնչում մեր քրտնաջան աշխատանքում:

Ավելին
Աշխատուժի ցիրկուլյար միգրացիա. Հայաստան-Լեհաստան
13-09-2012

Աշխատուժի ցիրկուլյար միգրացիա. Հայաստան-Լեհաստան

2012 թ. սեպտեմբերի 10-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը  Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ և Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ "Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում" ծրագրի շրջանակներում կազմակերպեց  առ ցանց նիստ` "Աշխատուժի ցիրկուլյար միգրացիա. Հայաստան-Լեհաստան" խորագրով:

Նիստին քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված միգրացիայի ոլորտում վարվող  քաղաքականության հետ, ինչպես նաև տեղի ունեցավ երկու երկրների ներկայացուցիչների մտքերի և փորձի փոխանակում:

Ավելին
Ուսուցում` հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի
07-09-2012

Ուսուցում` հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի

"Ուսուցում` հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի", Ուսուցման Ազգային Հիմնադրամի 1-ի համաժողով

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին "Մարիոթ Արմենիա" հյուրանոցում տեղի ունեցավ Ուսուցման Ազգային Հիմնադրամի  /ՈՒԱՀ/ առաջին համաժողովը` "Ուսուցում հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի" օրակարգով: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը: Նախարարն իր ելույթում անդրադարձավ մասնագիտական շարունակական կրթության մի շարք խնդիրների: Մասնավորապես նշեց, որ այսօր գործատուն պետք է ևս պատրաստ  լինի մասնակցելու կրթական ծրագրերին, որպեսզի նպաստի որակյալ մասնագետներ պատրաստելու կարևորագույն խնդրին: Ըստ նախարարի "Կրթություն ողջ կյանքի ընթացքում" մոդելը պահանջում  է երկարաժամկետ ներդրումներ  որակյալ և պահանջվող աշխատուժի ձևավորման համար, որը հետագայում կնպաստի ընկերությունների տնտեսական աճին: Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն տիկին Մ.Հակոբյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեության  ուղղությունները, խնդիրներն ու հնարավորությունները: Քննարկվեցին  Հայաստանի աշխատաշուկայի պահանջարկն ու խնդիրները, որոնք պահանջում են մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված լրացուցիչ աջակցություն և օժանդակություն: Առաջարկվեցին նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամ ֆինանսական միջոցները համալրելու մեխանիզմներ:

Ավելին
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - ԱԿՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
27-08-2012

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - ԱԿՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2012 թ. օգոստոսի 9-ին "Ճանաչել զիմաստություն"  ծրագրի շրջանակներում "Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում"  հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրներից է "Տանժեռ"  ընկերությունը,   "ԱՐՄԵՆ" հայագիտական միջազգային հիմնադրամի հետ համատեղ  կազմակերպեցին  հերթական մշակութային միջոցառում` ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - ԱԿՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ թեմայով: Բանախոս - ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ:

Հանդիպման ընթացքում շոշափվեց մեր կարծիքով շատ արդիական թեմա` ազգային ծրագրի անհրաժեշտությունը, որը կոչված կլինի մոռացության չտալ մեր պատմական արժեքները և ուրվագծել մեր ժողովրդի խնդիրները և նպատակները, աշխարհի որ կետում ել որ նա գտնվի:

Ավելին
Մշակութային միջոցառում` այմարերեն և հայերեն լեզուներ, ինչումն է ընդհանրությունը
06-08-2012

Մշակութային միջոցառում` այմարերեն և հայերեն լեզուներ, ինչումն է ընդհանրությունը

2012 թ. օգոստոսի 4-ին "Ճանաչել զիմաստություն"  ծրագրի շրջանակում "Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում"  միությունը, որի համահիմնադիրներից է "Տանժեռ"  ընկերությունը,   "ԱՐՄԵՆ" հայագիտական միջազգային հիմնադրամի հետ համատեղ  կազմակերպեցին Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանում հերթական մշակութային միջոցառում-հանդիպում բանախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանի հետ:

Տիկին Սարգսյանը ներկայացրեց իր աշխատության արդյունքը ` այմարերենում հայերեն տարրերի որոնման վերաբերյալ: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ 120 հայկական բառերի արմատ, որոնք նմանատիպ են այմարերեն լեզվին ինչպես սեմանտիկ, այնպես էլ ֆոնետիկ: 15 000 տարի  առաջ հայերը  բնակվելով  մասնավորապես Կենտրոնական Ամերիկայում Տիտիկակա լճի ավազանում, բերեցին մետաղամշակման, մելիորացիայի, լեռնային սարալանջի  սարավանդային հողի մշակման գաղտնիքները, ինչպես նաև բնակվելով այնտեղ մի քանի հարյուրամյակ, թողեցին հայերեն լեզվի ազդեցությունը այմարերեն լեզվում ` կիրառելի դարձնելով հայկական արմատները:

Ավելին
Հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միությունում ` Կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի շրջանակներում
04-08-2012

Հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միությունում ` Կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի շրջանակներում

2012 թ. օգոստոսի 1-ից 3-ը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միությունում` Կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի շրջանակներում: Հանդիպման նպատակն էր օժանդակել ձեռներեց կանանց, նպաստել նրանց բիզնեսի զարգացմանը:

Ավելին
01.08.2012 ԱրմԻնֆոի լրագրողի հոդված-հարցազրույց Տանժեռ ռեքրութինգային ընկերության տնօրեն` Նանա Հերունու հետ
03-08-2012

01.08.2012 ԱրմԻնֆոի լրագրողի հոդված-հարցազրույց Տանժեռ ռեքրութինգային ընկերության տնօրեն` Նանա Հերունու հետ

Հայկական մասնավոր զբաղվաժության ընկերությունները անհանգստացած են IT և դեղագործական ոլորտի մասնագետների պակասով:

http://www.arminfo.am/index.cfm?objectid=79CFF1D0-DBDA-11E1-A991F6327207157C

Ավելին
Սեմինար USAID ծրագրի շրջանակներում
26-07-2012

Սեմինար USAID ծրագրի շրջանակներում

2012 թ. հուլիսի 23-ին և 24-ին տեղի ունեցավ USAID ծրագրի  շրջանակներում կազմակերպված ուսումնական դասընթաց նվիրված Զբաղվածության մասնավոր գործակալությունների կարողությունների զարգացմանը: Դասընթացը վարում էր Զբաղվածության ծառայությունների և աշխատուժի զարգացման գծով միջազգային փորձագետ ու խորհրդատու Ֆիլիպ Հերսթը: Պարոն Հերսթը ներկայացրեց Հայաստանում գործող զբաղվածության մասնավոր գործակալությունների զարգացման ու կատարելագործման հիմունքները, նրանց դերը բիզնես մրցունակության բարելավման գործում: Այս դասընթացի նպատակն էր` բարձրացնել Հայաստանի մասնավոր զբաղվածության գործակալությունների գործունեության մակարդակը միջազգային ստանդարտներին համապատասխան, նպաստել նրանց հեղինակության բարձրացմանը: Ինչպես նաև իրազեկել ԱՄԿ Աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների վերաբերյալ 1997թ. թիվ 181 Կոնվենցիայի  հիմնակետերի մասին, ներկայացնել CIETT Զբաղվածության մասնավոր գործակալությունների միջազգային կոնֆեդերացիայի նպատակները ու նրանց դերը համաշխարհային հարթությունում զբաղվածության մասնավոր գործակալությունների շահերը ներկայացնելիս:

Սույն դասընթացին մասնակցեցին մեր ընկերության աշխատակիցները:

Ավելին
ßíäåêñ.Ìåòðèêà