Մանրածախ վաճառքի թիմի ղեկավար (արտասահմանյան բրենդային տեխնիկաի վաճառք)

Հիմնական պարտականությունները:

 

Վաճառքի կառավարում

·         Ցանցի վաճառքի պլանի կատարում (ըստ եկամուտների, ըստ ապրանքային խմբերի):

·         Շուկայի, մրցակիցների վերլուծություն (զեղչեր, ակցիաներ):

·         Բրենդի ռազմավարության և սպառողական էլեկտրոնիկայի շուկայի վերլուծություն (Բրենդի ռազմավարությունը ընկերության կարիքներին նախագծելու ունակություն):

·         Մանրածախ վաճառքի ուղիների կառավարում:

·         Վաճառքի պլանավորում (եռամսյակ, ամիս, խանութ, ապրանքային խումբ՝ կախված բազային տվյալների, միտումների և առաջադրանքների վերլուծությունից):

·         Չեկի փոխակերպման, խորության և լայնության, բիզնես մարժայի ավելացում:

 

Անձնակազմի կառավարում

·         Անձնակազմին ներկայացվող պահանջների որոշում և մասնակցություն ընտրությանը:

·         Վերապատրաստման համակարգի մշակում, կարիքների բացահայտում և վերապատրաստման աշխատանքների պլանավորում:

·         Աշխատակազմի գնահատում և հետադարձ կապ:

·         Անձնակազմի մոտիվացիա (KPI համակարգի մշակում, ոչ նյութական խրախուսման համակարգ):

·         Կադրերի զարգացում (կադրերի ռեզերվ առանցքային պաշտոնների համար):

 

Տեսականու կառավարում

·         Պլանոգրամների և մերչենդայզինգի համապատասխանության մոնիտորինգ:

·         Պահեստում գնումների և մնացորդների կառավարում, ապրանքների տեղաշարժ, շրջանառություն:

·         Մասնակցություն գույքագրման գործընթացին:

·         Խանութներում 60+ օրական պաշարների վերլուծություն և կառավարում, հին պաշարները նվազեցնելու և RTL-ի 15% մասնաբաժինը պահպանելու ուղիներ: Ստանդարտի խախտման դեպքում կիրառվում է տուգանք նորմատիվը գերազանցող չափի համար։

·         Մատակարարից լրացուցիչ մերչենդայզինգի պատվեր:

 

Գործընթացի կառավարում

·         Բրենդի հետ համագործակցություն (պլանոգրամ, անձնակազմ, ուսուցում, տեխնիկական խնդիրներ, ցուցադրական բովանդակություն, հաշվետվություններ):

·         Մարքեթինգային գործունեության կառավարում (վաճառքի ավելացման նպատակով մարքեթինգային արշավների պլանավորում):

·         Անձնակազմի հետ կանոնավոր հանդիպումների անցկացում:

·         Հաճախորդների սպասարկման ստանդարտների կառավարում:

·         Ցանցում գործընթացների զարգացում և կատարելագործում:

·         Ֆինանսական գործիքների կառավարում (առաջարկներ շուկայում ապառիկ, լիզինգ, վարկ, ֆինանսական ծառայությունների գնագոյացման կառուցվածք, ֆինանսական գործիքներ, գնագոյացման հիման վրա առաջարկի ձևավորում):

·         Մասնակցություն մանրածախ ուղղության բյուջետավորման գործընթացին:

·         Ամսական և եռամսյակային հաշվետվությունների պատրաստում:

 

Ցանցի զարգացում

·         Տեխնիկաի մատակարարման զարգացման ռազմավարության մշակում և հաստատում, բիզնես պլանների պատրաստում և ներկայացման ձևանմուշ բոլոր նոր վայրերի համար:

·         Բանակցություններ առևտրի կենտրոնների ներկայացուցիչների հետ (վարձակալության պայմաններ, ֆինանսական պայմաններ, պայմանագրային հարաբերություններ, սպասարկում և այլն):

·         Նոր խանութների պլանավորում և բացում (տեղաբաշխում):

·         Մասնակցություն առկա մանրածախ վայրերի վարձակալության գները նվազեցնելու բանակցություններին:

·         Մրցութային պայմաններով կապալառուների ընտրություն:

·         Բրոքերների ընտրություն և մաքսային խնդիրների լուծում:

·         Համաձայն Բրենդի ուղեցույցների կահույքի պատվիրում:

 

Պահանջները:

·         Բարձրագույն կրթություն;

·         Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;

·         Աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի նմանատիպ ոլորտում;

 

Աշխատավարձը (hարկերը ներառյալ) ՝ 700 000 դրամ։

Աշխատավարձը(մաքուր)՝ 506 500 դրամ։

Աշխատանքային գրաֆիկ ՝ երկ-ուրբ, 09:00-18:00:

Փորձաշրջան ՝ 3 ամիս:

Սոցիալական փաթեթ՝ առողջապահական ապահովագրություն փորձաշրջանի ավարտից հետո։

ßíäåêñ.Ìåòðèêà