ԲԼՈԳ

Դեպի Ֆրանսիա՝ աշխատելու
22-10-2014

Դեպի Ֆրանսիա՝ աշխատելու

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Իմիգրացիայի եւ Ինտեգրման (OFII) հայաստանյան գրասենյակը Անի Պլազա հյուրանոցում կազմակերպել էր սեմինար,որի նպատակն էր հզորացնել Միգրացիոն Պետական Ծառայության (ՄՊԾ), Զբաղվածություն Պետական Ծառայության (ԶՊԾ), տեղական իշխանությունների, արհմիությունների և զբաղվածությանը/միգրացիային առնչվող կազմակերպությունների կարողությունները, որպեսզի իրազեկման միջոցով զերծ պահեն բնակչությանը անօրինական միգրացիայից:

Ավելին
Հանդիպումներ Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի Երևանյան մասնաճյուղի շրջանավարտների հետ
01-08-2014

Հանդիպումներ Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի Երևանյան մասնաճյուղի շրջանավարտների հետ

Ահա և կայացավ Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի շրջանավարտների առաջին հանդիպումը «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ տեխնիկապես լավ կահավորված լսարաններից մեկում պետական քննությունից անմիջապես հետո: Չնայած շրջանավարտները մի փոքր հոգնած և հուզված էին, բայց դա բոլորովին չնվազեցրեց նրանց հետաքրքրությունը մեր ընկերության և մեր գործունեության նկատմամբ: Առաջին իսկ րոպեներից ստեղծվեց հաճելի մթնոլորտ, որն էլ շփումը դարձրեց անմիջական և արդյունավետ: 

Ավելին
Հայաստանի գործատուների հանրապետական միության 3-րդ համագումար
12-07-2014

Հայաստանի գործատուների հանրապետական միության 3-րդ համագումար

2014 թ.-ի հուլիսի 8-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 3-րդ համագումարը: Համագումարին մասնակցեցին տեղական և արտասահմանյան պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, այդ թվում նաև խոսելով Հայաստանի համար ցավալի գործազրկության և աղքատության մակարդակի ցուցանիշների մասին(32%): Ելույթ ունեցավ նաև աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչը, որի հետ սերտորեն համագործակցում է Հայաստանի գործատուների Միությունը՝ սկսած իր հիմնադրման օրվանից, շուրջ 7 տարի:

Ավելին
Նոր ծրագիր հայ միգրանտների համար
28-06-2014

Նոր ծրագիր հայ միգրանտների համար

2014 թ.-ի հունիսի 25-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում «Աշխատաշուկայի պահանջարկը և նրա բավարարման մեխանիզմները» թեմայով, որը կազմակերպել էր «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար (ԹՆՀ)» ծրագիրը և Հայաստանի գործատուների Հանրապետական Միությունը: 

Կլոր-սեղան Կազմակերպման բուն նպատակը մասնակիցներին «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ներկայացումն էր, որն ուղղված է հայ միգրանտների ներգաղթի և վերաինտեգրման խնդիրների լուծմանը:

Ավելին
Աշխատանքի տոնավաճառ
09-06-2014

Աշխատանքի տոնավաճառ

2014 թ.-ի հունիսի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ աշխատանքի տոնավաճառ,որը կազմակերպել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածություն պետական ծառայություն գործակալությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոնը:  

Տոնավաճառի նպատակն էր անմիջական կապ հաստատել գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչը գործատուներին ընկերության թափուր աշխատատեղերը նոր կադրերով համալրելու, իսկ աշխատանք փնտրողներին՝ միաժամանակ բազմաթիվ գործատուների հետ հանդիպելու, առկա թափուր աշխատատեղերի և զբաղվածության նոր ծրագրերի մասին տեղեկանալու հնարավորություն կտա:

Ավելին
Հանդիպումներ շրջանավարտների հետ
06-06-2014

Հանդիպումներ շրջանավարտների հետ

“Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ” ծրագրի շրջանակներում սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին արդեն ավանդական դարձած հանդիպումներ կայացան Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Մովսես Խորենացու անվան համալսարանի, Երևանի Գլաձոր համալսարանի և Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի շրջանավարտների հետ:

Ավելին
 կազմակերպությունը և սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ
28-04-2014

<<Փրկություն>> կազմակերպությունը և սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ

Սույն թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունում (ՀԳՀՄ)  տեղի ունեցավ սեմինար “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով” թեմայով, որը կազմակերպվել էր “Փրկություն” ՀԿ-ի և ՀԳՀՄ-ի կողմից:

Սեմինարի նպատակն էր լուսաբանել և վեր հանել զբաղվածության ոլորտում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, որոնել ուղիներ նրանց աշխատաշուկա ինտեգրելու համար և կազմակերպել հանդիպում գործատուների և սահմանափակ կարողություն ունեցող անձանց միջև:

Ավելին
Քաթար՝ նոր աշխատատեղեր
11-03-2014

Քաթար՝ նոր աշխատատեղեր

Օրերս մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին Քաթարի մեր գործընկերներից մեկի՝ խոշոր պետական ընկերության հրավերով աշխատանքային այցով մեկնեց Դոհա: Այցի նպատակն էր տեղում, ավելի մոտիկից ծանոթանալ ընկերությանը, նրա կառուցվածքին, որպեսզի  Հայաստանում ճիշտ ընտրություն կատարել  մասնագետներ Քաթար աշխատանքի ուղարկելու ժամանակ, ընդհանուր պատկերացում ունենալ երկրի մասին, ինչը նույնպես շատ կարևոր է մասնագետներին այլ երկրներ ուղարկելու համար:

Ավելին
Շնորհավո՜ր ծննդյանդ տոնը, Տանժեռ!!!!!
01-02-2014

Շնորհավո՜ր ծննդյանդ տոնը, Տանժեռ!!!!!

Այսօր մենք դարձանք 13 տարեկան: Շնորհավորում ենք մեր կոլեկտիվին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր առնչվում են մեր հետ և ուրախանում են մեր հաջողություններով: Մեր ծառայություններից օգտվողներին ցանկանում ենք, որ Հայաստանը բարգավաճի, որպեսզի լավ կադրերը չլքեն մեզ և բոլորն ունենան իրենց սրտի ուզած աշխատանքը: 

Մեր տոնի կապակցությամբ փետրվարի 3-13-ը հայտարարում ենք արդեն ավանդական դարձած անվճար գրանցման օրեր բոլոր նրանց համար, ովքեր կցանկանային աշխատանք գտնել մեր ընկերության միջոցով: Մենք սպասում ենք Ձեզ, բարեկամներ:

Ավելին
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների ճյուղային միությ համագումար
08-01-2014

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների ճյուղային միությ համագումար

2013թ-ի դեկտեմբերի 23-ին ՀԳՀՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ զբաղվածության մասնավոր գործակալությունների գործատուների ճյուղային միության հերթական համագումարը:  

Համագումարի նպատակն էր ճյուղային միության 3 տարիների կատարած աշխատանքի ներկայացումը, ամփոփումը և գնահատումը, ճյուղային միության նախագահի և խորհրդի անդամների ընտրությունը: Համագումարին մասնակցեցին 7 ընկերություններից 17 ներկայացուցիչ, որով էլ ապահովվեց քվորումը:

Ավելին
ßíäåêñ.Ìåòðèêà