ԲԼՈԳ
Հարցազրույց ԶԼՄ-ում
Մեր ընկերության տնօրեն` Նանա Հերունու հարցազրույցը "Արմինֆո" լրատվական գործակալության լրագրողին 18.02.2011-ից կարելի է ընթերցել այստեղ` http://www.finport.am/view-lang-rus-newsarticle-14474.html
Մեր ընկերության տնօրեն` Նանա Հերունու հարցազրույցը "7 օր" ինտերնետային թերթում 23.02.2011-ից կարելի է ընթերցել հետևյալ հասցեով` http://7or.am/am/news/view/17595/
Մենք 10 տարեկան ենք
Այս տարի մեր 11-րդ աշխատանքային տարին է աշխատաշուկայում: Միայն քրտնաջան աշխատանքը, որակյալ մատուցված ծառայությունները, արհեստավարժությունը, սկզբունքների պահպանումը, միաժամանակ`հավատարմությունը ու ճկունությունը, ինչպես նաև ազնվությունը պատվիրատուների և հավակնորդների նկատմամբ, թույլ տվեցին մեզ այսօր լինել այն` ինչ մենք կանք: Շնորհակալություն մեր հաճախորդներին և գործընկերներին, շնորհավորում ե'նք բոլորին:
Ինտերակտիվ դասընթացներ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում
2011 թ. դեկտեմբերի 16 և 17-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում կայացան ինտերակտիվ դասընթացներ որակի և սպասարկման համակարգերի ներդրման և կառավարման մասին: Ներկայացվեցին որակի կառավարման ISO ստանդարտներն և դրանց կիրառումը կադրային ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրվեց որակի կառավարման համակարգի վիճակագրական միջազգային վերլուծության մեթոդները: Տանժեռ ռեքրութինգային ընկերության կողմից դասընթացներին մասնակցեց կլիենտների հետ աշխատանք վարող մենեջեր` Լիլիթ Թումասյանը:
2010թ. հուլիսին ստեղծվեց Հայաստանի Գործատուների Միության Մասնավոր Զբաղվածության Գործակալությունների Ճյուղային Միություն
2010թ. հուլիսին Գործատուների միությանը կից ստեղծվեց զբաղվածության մասնավոր գործակալությունների գործատուների ճյուղային միություն, որի ստեզծման նպատակներն են`
- համակարգել իր անդամների գործունեությունը, պետական մարմինների հետ գործունեությունը,
- ոլորտի սոցիալական գործնկերության իրավաբանական բազայի կատարելագործում,
- աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված սոցիալ տնտեսական հարաբերություններում մասնավոր կադրային գործակալությունների շահերը ներկայացնելն ու պաշտպանելը,
- սոցիալական գործընկերության շրջանակներում աջակցել կրթություն-աշխատաշուկա համագործակցության զարգացմանը
- նպաստել ոլորտին վերաբերող օրենքների մշակման դեպքում ճյուղային միության կարծիքի հաշվի առնմանը և այլն
Զբաղվածության մասնավոր գործակալությունների գործատուների ճյուղային միության նախագան է “Տանժեռ” կադրային գործակալության տնօրեն` Նանա Հերունին:
Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը և Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար միջազգային կոնֆերանս
Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը և Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար միջազգային կոնֆերանս ՀՀ, Երևան, Մարիոթ Արմենիա հյուրանոց 16 - 18 Հունիս, 2010
2010 թվականի հունիսի 16-18 տեղի ունեցավ Մեծահասակներ կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը և "Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար" միջազգային կոնֆերանսը: Միջոցառման բացումը տեղի ունեó³í 2010թ. հունիսի 16-ին, ժամը 13:00-ին Երևանի "Մարիոթ Արմենիա" հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:
ՀՀ Աշխատանքի և Սոցիալ Հարցերի նախարարի և մասնավոր կադրային գործակալությունների հանդիպում
2010թ. ապրիլի 19-ին կայացավ հանդիպում ՀՀ Աշխատանքի և Սոցիալ Հարցերի նախարարի և մասնավոր կադրային գործակալությունների ղեկավարների միջև: Քննարկվեց համագործակցության, սոցիալական գործընկերության, աշխատաշուկայի խնդիրների հարցերը:
Հանդիպում Արթուր Բաղդասարյանի, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահի և Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների միջև
2010 ապրիլի 22-ն. կայացավ հանդիպում ՀՀ նախագահին կից Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար` Արթուր Բաղդասարյանի և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահի միջև: Հանդիպմանը հրավիրված էին Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայասուցիչներ (թվով 10), արտադրության, շինարարության և այլ ոլորտների կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում նաև ՙՏանժեռ՚-ի տնoրեն` Նանա Հերունին: Քննարկվեցին համագործակցության ուղիներ, որոնք կնպաստեն Հայաստանում բիզնեսի բարելավման պայմանների զարգացմանը, մասնավորապես հարկային, մաքսային օրենսդրության փոփոխության, տենդերների կազմակերպման և այլ հարցերը:
Տանժեռի հասարակական աշխատանքի 2019թ.-ին
2010 ապրիլի 22-ն. կայացավ հանդիպում ՀՀ նախագահին կից Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար` Արթուր Բաղդասարյանի և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահի միջև: Հանդիպմանը հրավիրված էին Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայասուցիչներ (թվով 10), արտադրության, շինարարության և այլ ոլորտների կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում նաև ՙՏանժեռ՚-ի տնորեն` Նանա Հերունին: Քննարկվեցին համագործակցության ուղիներ, որոնք կնպաստեն Հայաստանում բիզնեսի բարելավման պայմանների զարգացմանը, մասնավորապես հարկային, մաքսային օրենսդրության Կուզենայինք լուսաբանել մեր հասարակական աշխատանքի որոշ իրադարձությունները` 2009 թվականի ընթացքում: 2009 թ. դեկտեմբերի 25-ին կայացավ “ Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” ՀԿ-ի, որի հիմնադիրներից մեկն է “Տանժեռ” կադրային գործակալությունը, հերթական համագումարը: Օրակար•ի հարցերն էին` գործող նախագահի հաշվետու զեկույցը, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նոր նախագահի և քարտուղարի ընտրություններ, հոկտեմբերին անցկացված Մեծահասակների կրթության շաբաթվա գնահատումը և այլ հարցեր:
"ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացման գնահատում" թեմայով կոնֆերանս
2009 թ. դեկտեմբերի 17-ին, մեր կազմակերպությունը մասնակցեց "ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացման գնահատում" թեմայով կոնֆերանսին: ՀԳՀՄ ՓՄՁ ճյուղային միության կողմից և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ, ՀՀ-ում առաջին անգամ վերոնշյալ բնագավառում իրականացվել է բազմակողմանի վերլուծություն (նախկինում կատարված ուսումնասիրությունների ամփոփման և 133 հարցվողներ հարցումների հիման վրա):
Կադրային ընկերություններ՝ մասնավոր հատվածի խնդիրները և կարիքները
2009 թ. դեկրեմբերի 14-ին "Մարդկային զարգացման միջազգային կենտրոն" ՀԿ-ն հրավիրել էր մեզ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը` "Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը" ծրագրի շրջանակներում, "Աշխատանքի տեղավորման գործակալություններ. մասնավոր հատվածի խնդիրներն ու կարիքները" թեմայով քննարկմանը: