ԲԼՈԳ

Երիտասարդների զբաղվածության խնդիրները՝ հանրային ուշադրության կենտրոնում
07-06-2013

Երիտասարդների զբաղվածության խնդիրները՝ հանրային ուշադրության կենտրոնում

2013թ.-ի հունիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվում էր երիտասարդ մասնագետների զբաղվածության հարցը, բացահայտվում էին երիտասարդների ցածր զբաղվածության պատճառները: Դրանց թվում` աշխատավարձի ոչ ադեկվատ սպասելիքները,  ցածր որակավորումը, որն ուսուցման ցածր մակարդակի հետևանքն է, այսինքն՝ ուսուցումը չի համապատասխանում շուկայի պահանջարկին, մեր օրենսդրության հայեցակարգում կամավոր աշխատանքի հասկացության բացակայութունը, գործատուների և ուսումնական հաստատությունների վատ համագործակցությունը, հեռանկարում՝ 3-5 տարի, պահանջվող մասնագետների վիճակագրական տվյալների բացակայությունը և այլն:

Ավելին
Կադրերը որոշում են ամեն ինչ - հարցազրույց Դելովոյ Էքսպրես թերթում
29-05-2013

Կադրերը որոշում են ամեն ինչ - հարցազրույց Դելովոյ Էքսպրես թերթում

Դելովոյ Էքսպրես թերթի թղթակցի հարցազրույցը Տանժեռ Ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունու և  Business Connection Կադրային լուծումների կորպորացիայի նախագահ Իլգիզ Վոլինուրովի հետ, ով վերջերս անցկացրեց Երևանում վարպետաց դաս: 

http://www.express.am/article/19_1018/view/kadry-reshayut-vse.html

Ավելին
Վարպետաց դաս Իլգիզ Վալինուրովից կադրերի ընտրության վերաբերյալ
20-05-2013

Վարպետաց դաս Իլգիզ Վալինուրովից կադրերի ընտրության վերաբերյալ

Հաջողությամբ ավարտվեց մեր ընկերության կողմից կազմակերպված վարպետաց դասը` անձնակազմի ընտրությամբ զբաղվող մասնագետների համար: Վարպետաց դասը վարեց, մեր կողմից հրավիրված, Ռուսաստանի ռեքրութինգի առաջատար մասնագետներից մեկը , Business Connection Կադրային լուծումների կորպորացիայի հիմնադիր և նախագահ՝ Իլգիզ Վոլինուրովը: Երկօրյա միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 16-ին և 17-ին, “Մոսկվայի տուն” բիզնես- մշակութային կենտրունում:

Վարպետաց դասին մասնակցում էին  Հայաստանի առաջատար բանկերի, արտադրական, առևտրային և դիստրիբյուտորական ընկերությունների, ինչպես նաև էսթետիկ ստոմոտոլոգիայի և կոսմետոլոգիայի ցանցերի ղեկավարներ և կադրային բաժինների մասնագետներ:

Ավելին
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն (ՀԳՀՄ)
07-05-2013

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն (ՀԳՀՄ)

2013թ. ապրիլի 26-ին մեր ընկերության տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) Մասնավոր Զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահ, ՀԳՀՄ-ի խորհրդի անդամ՝ Նանա Հերունին մասնակցեց ՀԳՀՄ-ի հերթական նիստին: 

Նիստի օրակարգն Էր՝

Ավելին
Ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում, թաքնված աշխատողներ
04-04-2013

Ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում, թաքնված աշխատողներ

2013 թ. ապրիլի 3-ին տեղի ունեցավ ոչ ֆորմալ զբաղվածության թեմայով ազգային եռակողմ սեմինար, որին մասնակցում էին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ), Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ), Արհմիությունների կոնֆեդերացիաների (ՀԱՄԿ)  և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ավելին
Նոր հարթակ սոցիալական ցանցերում աշխատանք և աշխատակիցներ գտնելու համար
20-03-2013

Նոր հարթակ սոցիալական ցանցերում աշխատանք և աշխատակիցներ գտնելու համար

2013թ-ի մարտի 1-ից մենք մեկնարկեցինք Pruffi Friends եզակի և նորաոճ նախագիծը: Ռուսաստանյան Pruffi թիմը աշխատանք և աշխատակիցներ գտնելու համար մշակեց և թողարկեց  մի շարք իննովացիոն ապրանքներ Facebook-ում՝ ռուսալեզու օգտագործողների, ինչպես նաև VK և Odnoklassniki հայտնի սոցիալական ցանցերից օգտվողների համար:

Pruffi Friendsը  սոցիալական ցանցերում հանթինգի հարթակ է, աշխատանքի և աշխատակիցների որոնման ծառայություն: Յուրաքանչյուր գործատու, գրանցվելով www.hr.pruffi.ru կայքում կարող է տեղադրել  թափուր աշխատատեղերի առաջարկներ և գտնել լավագույն մասնագետներին,  իսկ հարյուր հազարավոր հարթակը օգտագործողներ կարող են առաջադրել իրենց և իրենց ընկերների թեկնածությունները առաջատար ընկերությունների կողմից ներկայացված հետաքրքիր թափուր աշխատատեղերի համար և ստանալ դրամական պարգևներ:

Ավելին
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության սեմինար
04-03-2013

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության սեմինար

2013թ. մարտի  28 և 29 Հայաստանի գործատուների   հանրապետական միությունում (ՀԳՀՄ) կայացավ     "ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ"  2-օրյա սեմինար, որը վարեց Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ)  Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Ելենա Կոչմուրը:

Ավելին
Համագործակցություն ԲՈՒՀ-րի հետ
20-02-2013

Համագործակցություն ԲՈՒՀ-րի հետ

Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կնքեց համագործակցության պայմանագիր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի "Շրջանավարտների միավորում" ՀԿ-ն հետ: Սույն ծրագրի նպատակն է աշխատանքային փորձ չունեցող շրջանավարտներին մեր ընկերության օգնությամբ աջակցել աշխատանքի տեղավորմանը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում շրջանավարտները կստանան Տանժեռ ընկերությունում անվճար գրանցվելու հնարավորություն:

Ավելին
Նոր ձեռքբերումներ
19-02-2013

Նոր ձեռքբերումներ

2013 թ. փետրվարի 15-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության աշխատակից Լիլիթ Թումասյանը  ստացավ  հավաստագիր “Ծառայությունների որակի կառավարումը, որպես բիզնեսի խթանման և գլոբալ մրցունակության երաշխիք. Հայաստանում աշխատանքի տեղավորման և զբաղվածության մասնավոր գործակալությունների և համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հզորացում” երկամսյա վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին: Դասընթացը  կազմակերպել էր  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը  Եվրամիության կողմից ֆինանսավորվող “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում: 

Լիլիթ Թումասյանին շնորհվել եր նաև վաճառքի մասնագետի որակավորման վկայական “Արլիան” խորհրդատվական և թրեյնինգ ընկերության կողմից՝ “Հաճախորդների էֆեկտիվ սպասարկման տեխնիկա և հմտություն” դասընթացը հաջողակ անցնելու կապակցությամբ:

Ավելին
ßíäåêñ.Ìåòðèêà