ԲԼՈԳ
Հանդիպում USAID նախագծի աշխատակիցների հետ
2012 թ. հունիսի 28-ին “Տանժեռ” ընկերություն են այցելել մասնավոր զբաղվածության կենտրոնների համար իրականացվող USAID ծրագրի շրջանակներում “Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն” նախագծի խմբի ղեկավարի տեղակալ Տիգրան Տանանյանը և միջազգային փորձագետ ու խորհրդատու Ֆիլիպ Հերսթը: Հյուրերին հետաքրքրում էին մի շարք հարցեր կապված աշխատանքի շուկայի, ընկերության աշխատանքի, նրա կարիքների, ինչպես նաև տեղեկություններ գործատուների և աշխատանք փնտրողների, Հայաստանում գործող մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալությունների արհեստավարժության մակարդակի վերաբերյալ և այլ հարցեր:
ՀՀ հյուպատոսական համակարգի դերը միգրացիայի համատեքստում
2012 թ. հունիսի 1-ին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց սեմինար «ՀՀ հյուպատոսական համակարգի դերը կարգավորված աշխատանքային միգրացիայի համատեքստում» թեմայով: Սեմինարը վարեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պաշտոնյաները, ովքեր ՀՀ Հյուպատոսական ծառայության և հյուպատոսական պաշտպանության համակարգի ներկայացումից հետո ծավալեցին քննարկում հետևյալ հարցերի շուրջ`
Մշակութային միջոցառում
Վերջի մեկ շաբաթվա ընթացքւմ (ապրիլի 5-ին և 11-ին) “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” ասոցիացիան (որի հիմնադիրներից է “Տանժեռ” ռեքրութինգային ընկերությունը) կազմակերպեց երկու միջոցառում`
1. Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ԱՐՄԵՆ հիմնադրամի հետ համատեղ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում “Ճանաչել զիմաստություն” ծրագրի շրջանակներում ներկայացրեց Արսեն Հակոբյանի “Արարատից Եվրոպա” փաստավավերագրական ֆիլմի դիտում – քննարկում:
2. Նույն ծրագրի շրջանակներում` Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ԱՐՄԵՆ հիմնադրամը, “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” կազմակերպությունը, «Հայորդի» կազմակերպությունը Հայասատանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպեցին հանդիպում – բանախոսություն «Արարատյան լեռների գաղտնիքները» գրքի հեղինակ Յուրի Սարգսյանի հետ` “Ով է հայը” թեմայով: Հանդիպման ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց “Արարչի անունը” ֆիլմը:
Միջոցառումներին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները:
Սոցիալական գործընկերության 3-րդ ազգային կոնֆերանս
2012 թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Սոցիալական գործընկերության 3-րդ ազգային կոնֆերանսը` "Սոցիալական երկխոսություն մարզերում և մարզերի զարգացում" օրակարգով, որը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից: Կոնֆերանսը նվիրված էր սոցիալական երկխոսությանը , տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորմանը, ինչպես նաև սոցիալական համագործակցության դերին փոքր և միջին բիզնեսի զարգացման գործում:
Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ շարունակական համագործակցության պարագայում սոցիալական գործընկերության ինստիտուտը կարող է արդյունավետ գործիք դառնալ երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացում:
Աջակցություն աշխատանքային միգրանտներին
2012թ. ապրիլի 27-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) կազմակերպեց աշխատանքային քննարկում "Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում" թեմայով: Քննարկվեցին հետևյալ հարցերը` խորհրդատվություն միգրանտներին և աշխատանք փնտրողներին, աջակցություն միգրացիոն ռեսուրս կենտրոններին, աշխատանքային միգրացիայի կարգավորման պետական քաղաքականության մշակման ուղղությամբ իրականացվող և նախատեսվող միջոցառումներն ու համագործակցությունը, աշխատանքային միգրացիայի կարգավորման ուղղությամբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության (ԱՍՀՆ ԶՊԾԳ) կողմից իրականացվող գործողություններն ու համագործակցությունը ոչ պետական հատվածի հետ, hամագործակցության հնարավորություններն ու ոլորտները միգրացիոն ռեսուրս կենտրոնների, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների, պետական մարմինների, ոչ պետական և միջազգային կազմակերպությունների միջև:
Հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանում
Ս. թ. ապրիլի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանում Կարիերայի օրերի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ` “Բուհիառաջարկ,աշխատաշուկայիպահանջարկ” խորագրով: Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանի գործատուների Հանրապետական միության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը` գործատուի այսօրվա պահանջները դիմողներին, աշխատանքի տեղավորման գործակալությունների ուժեղ և թույլ կողմերը, գործազրկություն և նրա պատճառները, դրան հանգեցնող հանգամանքները, աշխատանքի խորհրդատվություն և աշխատաշուկայի վերլուծություն, այժմյան վիճակագրությունը, մասնագետների և անհրաժեշտ կրթության պակասը:
Հանդիպմանը մասնակցեց Տանժեռ ռեքրութինգային ընկերության փոխտնօրեն` Մարինա Ցիմբալովան:
Կլոր սեղան-քննարկմում ՄԱԿ-ի գրասենյակում
Ս.թ. ապրիլի 19-ին տեղի ունեցավ USAID-ի Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC), Միացյալ Ազգային զարգազմանծրագրի (UNDP) և Հայաստանի Գործատուների հանրապետական Միությունը կազմակերպեցին ՄԱԿ-ի գրասենյակում կլոր սեղան – քննարկմում “Երիտասարդների զբաղվածություն մասնավոր հատվածի կարիքների նհամապատասխան մասնագիտական ուսուցում և վերապատրաստում” թեմայով:
Հանդիպմանը մասնակցեցնաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի գործատուների Հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ` Նանա Հերունին:
Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության անդամների հանդիպում
Սույն թվականի ապրիլի 11-ին կայացավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության անդամների հետ:
Քննարկման հիմնական հարցերն էին` ՀԳՀՄ Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության (ԶՄԳ ԳՃՄ) կարողությունների ուժգնացում; ԶՄԳ ԳՃՄ վեբ կայքի բարելավում; Քննարկում և հաստատում ԶՄԳ ԳՃՄ-ը անդամագրվող կազմակերպություններին ներկայացվող չափորոշիչները; Անդամավճարներ, գանձման կարգը և այլ հարցեր:
Աշխատանքի միջազգային կազմակերպության սեմինարը աշխատավարձի կանոնակարգման վեևաբերյալ
Տանժեռ ռեքրութինգային ընկերության համագործակցությունը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ
Բարեկամներ,
Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը իրականացնում է ծրագիր բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ, որի նպատակն է մեր ընկերության կողմից աջակցել մասնագիտական կրթություն ստացած, սակայն աշխատանքային փորձ չունեցող շրջանավարտներին այդ փորձը ձեռք բերելու գործընթացին: Այս ծրագրի շրջանակներում շրջանավարտները կստանան Տանժեռ ընկերությունում անվճար գրանցվելու հնարավորություն: