ԲԼՈԳ
«Տանժեռ» ընկերության հիմնադրման 25-ամյակը
2025 թվականի դեկտեմբերի 7-ին մենք նշեցինք մեր ընկերության՝ «Տանժեռ»-ի հիմնադրման 25-ամյակը։
Թեև նախկինում ընկերության տարեդարձը նշվում էր փետրվարի 1-ին՝ այն օրվանից, երբ «Տանժեռ»-ը բացեց իր դռները հանրության առաջ, այնուամենայնիվ մենք որոշեցինք այսուհետ այն նշել հենց գրանցման պաշտոնական օրվանից՝ դեկտեմբերի 7-ից՝ որպես մեր պատմության իրական սկիզբ։
Այս 25 տարիների ընթացքում միասին անցել ենք երկար, դժվարին, բայց միևնույն ժամանակ հզոր ու արժեքավոր ճանապարհ։ Այդ ճանապարհը լի է եղել փորձություններով, ձեռքբերումներով և հաղթանակներով, սակայն դրա վերջը դեռ հեռու է։
Մենք շարունակելու ենք մեր ուղին՝ վստահ, նպատակասլաց և նվիրումով՝ կերտելով նոր, համարձակ ու շքեղ պատմություն։
Տանժեռ–ը ճանաչվել է Հայաստանի առաջատար աութսթաֆիգի ծառայություն մատուցող ընկերություններից մեկը Anywherer-ի կողմից
Հպարտ ենք հայտնել, որ Տանժեռ ընկերությունը Anywherer հարթակի կողմից ընդգրկվել է Հայաստանի լավագույն կադրային գործավարության, մասնավորապես աութսթաֆինգի ծառայություններ մատուցողների ցանկում։
Շնորհակալություն ենք հայտնում Anywherer-ի թիմին այս գնահատականի համար, ինչպես նաև մեր հաճախորդներին և գործընկերներին՝ վստահության ու համագործակցության համար։
Շնորհավո՜ր մեր 23–ամյակը
Աշխատանքի տոնավաճառ 2022
Սույն թվականի մարտի 29-ին «LOGOS EXPO» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «Move2 Armenia» խորագրով աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցեց նաև «Տանժեռ» ընկերությունը: Ցուցահանդեսի նպատակն էր նպաստել երիտասարդներին, աշխատանքը փոխել ցանկացողներին և նաև օտարերկրացիներին աշխատանք գտնել Հայաստանում և նպաստել համապատասխան ոլորտի զարգացմանը: Ավելի քան 50 ընկերություններ այցելուներին ներկայացրին գործող հաստիքները և պահանջները, որոնք մեծամասամբ վերաբերում էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:
Տոնավաճառը լի էր այցելուներով, որոնց հետաքրքրում էին տարբեր հաստիքներ և մասնագիտական աճի հնարավորություններ: «Տանժեռ» ընկերության աշխատակիցները ցանկացողներին ծանոթացնում էին աշխատաշուկայի յուրահատկություններին, մանրամասն ներկայացնում կազմակերպության համագործակցության պայմանները, գործող հաստիքները և համագործակցության պայմանները։
Համագործակցություն ՀԱԱՀ-ի հետ
Իր իսկ կողմից մշակված ծրագրի շրջանակներում «Տանժեռ» կադրային գործակալությունը համագործակցում է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական տարբեր հաստատությունների հետ, օրինակ, ունենք պայմանագրեր Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի, Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի, Մովսես Խորենացու անվան, Երևանի Գլաձոր համալսարանների ու Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի Երևանյան մասնաճյուղի հետ և մի շարք այլ հաստատությունների հետ։
Ուրախ ենք փաստել, որ սույն թվականի մայիսի 26-ին համագործակցության պայմանագիր կնքվեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ։
Պայմանագրի շրջանակներում համալսարանի շրջանավարտները կունենան գրանցման, թեստավորման, աշխատաշուկայի և այդ աշխատաշուկայում իրենց կարողությունների վերաբերյալ խորհրդատվության հնարավորություն, ինչպես նաև կստանան առաջնահերթ աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում: Շրջանավարտները կմասնակցեն համալսարաններում մեր կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպումներին, որոնց ընթացքում կստանան աշխատանքի ընդունման համար բազմաթիվ օգտակար խորհուրդներ։
Աշխատանքի տոնավաճառ Ագրարային համալսարանում
Սույն թվականի մայիսի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպել էր ամենամյա աշխատանքի տոնավաճառ՝ «ԲՈՒՀ-Աշխատաշուկա․ Կայուն Ապագա» խորագրով, որին մասնակցում էին տարբեր ոլորտների մոտ երեք հարյուր կազմակերպություններ:
Տանժեռ ընկերությունը ևս ունեցավ իր մասնակցությունը։ Տոնավաճառի ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացրին մեր ընկերությունում առկա թափուր հաստիքները, ինչպես նաև ուսանողներին և շրջանավարտներին տրվեց աշխատաշուկայի վերաբերյալ խորհրդատվություն, հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ մեր ընկերության գործունեությանը, աշխատելաոճին և գրանցման պայմաններին։
Մենք ողջունում ու խրախուսում ենք նմանատիպ միջոցառումները և կարևոր ենք համարում շրջանավարտներին կարիերայի հարցում աջակցումը։
Տանժեռ-ի 20-ամյակը
Շնորհավո՛ր տարեդարձդ, Տանժե՛ռ
30% ԶԵՂՉ
հունվարի 11 - փետրվարի 11 գործատուներին տրվում է 30% զեղչ՝ աշխատատեղերի հայտարարությունները 1 ամսով տեղադրելու համար: Այսպիսով՝
- 1 հայտարարության 30 օրով մեր կայքում տեղադրելու արժեքը՝ 14.000 դրամ:
- 1 հայտարարության 30 օրով մեր կայքում և սոց. ցանցերում տեղադրելու արժեքը՝ 16.800 դրամ:
- 1 հայտարարության 30 օրով մեր կայքում, սոց. ցանցերում և աշխատանքի տեղավորման շուրջ 15 կայքերում տեղադելու արժեքը՝ 19.600 դրամ:
Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ 2020
«Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում ապրիլի 29-ն տեղի ունեցավ մեր հերթական հանդիպումը Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական քոլեջի ուսանողների հետ այս անգամ օնլայն հարթակում: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կադրային գործակալությունների միջոցով աշխատանք գտնելու ուղիները, մեր գործակալության առանձնահատկությունները, ինչպես նաև ուսանողներին տրվեցին ցուցումներ կեղծ կադրային գործակալություններից խուսափելու համար:










