ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք դարձանք 15 տարեկան!!
Մենք դարձանք 15 տարեկան: Դա քիչ չէ մեր դժվարին պայմաններում, բայց մենք փորձում ենք լավատես լինել և շարունակել մեր սկսած գործը ի շահ մեր հաճախորդների:
“Տանժեռ”-ի տարելիցի կապակցությամբ արդեն ամենամյա ավանդույթ դարձած անվճար գրանցման օրեր են հայտարարվում: Փետրվարի 1-15-ը բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գտնել աշխատանք կամ փոխել այն, կարող են անվճար գրանցվել մեր ընկերությունում: Մենք սպասում ենք Ձեզ, ընկերնե՛ր:
Հայաթափություն պետական մակարդակով
Սույն թվականի նոյեմբերի 13-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում “Աշխատանքային միգրացիայի դրական և բացասական կողմերը տնտեսության վրա” թեմայով: Կլոր սեղանը կազմակերպել էր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ)՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը միաժամանակ ներկայացնելով իր նոր գաղափարը՝ այն է ստեղծել պլատֆորմ՝ կապ, բոլոր այն կառույցների հետ, որոնք առնչվում են միգրացիայի հետ ավելի արդյունավետ դարձնելու նրանց աշխատանքը:
Աշխատանքի անվտանգության համակարգի ներդրում
Սույն թվականի նոյեմբերի 13-ին “Էրեբունի Պլազա” բիզնես կենտրոնում կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի հերթական 5-րդ նիստը, որը նվիրված էր “Աշխատանքի անվտանգության ազգային համակարգի ներդրում” թեմայի քննարկմանը, որը ներկայումս գտնվում է կազմավորման փուլում: Քննարկվում էր կոնկրետ գործողությունների ծրագիրը, որն ուղղված էր վերջնական արդյունքի արդյունավետության ձեռք բերմանը,այսինքն՝ պատահարների զրոյացում աշխատավայրում:
Կոնֆերանս - Աշխատանքային միգրացիայի հետևանքները
Այս տարվա հոկտեմբերի 8-ին Երևանում, ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ կոնֆերանս «Աշխատանքային միգրացիայի հետևանքները» թեմայով, որին հրավիրված էր մասնակցելու նաև մեր ընկերությունը: Կոնֆերանսը կազմակերպել էր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ):
Աշխատանքի տոնավաճառ
2015թ.-ի սեպտեմբերի 18-ին «Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը մասնակցեց Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից զբոսայգում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին՝ ներկայացնելով ավելի քան 18 թափուր աշխատատեղ: Տոնավաճառը կազմակերպվել էր «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից:
Տոնավաճառի նպատակն էր բարձրացնել զբաղվածության մակարդակը Երևանում՝ համապատասխանեցնելով գործատուների և աշխատանք փնտրողների կարիքները։
«Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագիր
Սույն թվականի սեպտեմբերի 9-ին մենք հրավիրված էինք և մասնակցեցինք Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչությունների և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) կողմից կազմակերպված «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
ՄԱԶԾ-ի ԵԱԱ ծրագրի նպատակն է բարձրացնել շրջանավարտների մրցունակությունն աշխատաշուկայում՝ իրենց կրթությանը համապատասխանող վճարովի պրակտիկա կազմակերպելու միջոցով:
Մասնագիտական ուսուցման և վերաորակավորման դասընթացներ միգրանտների համար
«Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը Հայաստանում «Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի» ներկայացուցչության հետ միասին՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացրեց նախագիծ, որի հիմնական նպատակը վերադարձած միգրանտների ինտեգրումն է հայկական աշխատաշուկա:
Հիմնվելով աշխատաշուկայի պահանջների և միգրանտների կարողությունների վրա՝ «Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը հայրենիք վերադարձած 16 միգրանտների համար կազմակերպեց 3-4 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման և վերաորակավորման դասընթացներ տարբեր ոլորտներում՝ բիզնես, մարքեթինգ, ծրագրավորում, հաշվապահություն, կար ու ձև, վարսավիրություն և այլն:
Հանդիպում շրջանավարտների հետ
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը՝ Աննա Ղամբարյանը, «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում հանդիպեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի շրջանավարտների հետ:
ARMINFO-ի նորությունները աշխատանքային շուկայի վերաբերյալ
Մեր ընկերության տնօրեն Նանա Հերունու կարծիքը, որպես աշխատաշուկայի փորձագետ` ARMINFO նորությունների գործակալությանը:
http://www.arminfo.info/index.cfm?objectid=47F10560-ABAC-11E4-B67A0EB7C0D21663
Տանժեռի տարեդարձը
Մենք դարձանք 14 տարեկա՜ն: Մեր աշխատանքը դյուրին չէ, ու կարող է գնահատվել միայն մասագետների կողմից, այնուամենայնիվ, մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք ուրախանում ենք հաջողություններով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եղել են մեզ հետ այս բոլոր տարիների ընթացքում. մենք հետագայում էլ կշարունակենք արդարացնել ձեր սպասելիքները:
«Տանժեռի» ծննդյան օրվա առթիվ փետրվարի 2-12-ը հայտարարվել են ավանդական դարձած անվճար գրանցման օրեր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել մեր ընկերության միջոցով: Բարեկամնե՛ր, մենք սպասում ենք ձեզ: