ԲԼՈԳ
Նոր ձեռքբերումներ
2013 թ. փետրվարի 15-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության աշխատակից Լիլիթ Թումասյանը ստացավ հավաստագիր “Ծառայությունների որակի կառավարումը, որպես բիզնեսի խթանման և գլոբալ մրցունակության երաշխիք. Հայաստանում աշխատանքի տեղավորման և զբաղվածության մասնավոր գործակալությունների և համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հզորացում” երկամսյա վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին: Դասընթացը կազմակերպել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Եվրամիության կողմից ֆինանսավորվող “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում:
Լիլիթ Թումասյանին շնորհվել եր նաև վաճառքի մասնագետի որակավորման վկայական “Արլիան” խորհրդատվական և թրեյնինգ ընկերության կողմից՝ “Հաճախորդների էֆեկտիվ սպասարկման տեխնիկա և հմտություն” դասընթացը հաջողակ անցնելու կապակցությամբ:
Արտագաղթ և ներգաղթ՝ օրենսդրական փոփոխություններ: Պետական և մասնավոր զբաղվածության ծառայություններ
2013 թ. մարտի 27-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում կայացավ կլոր սեղան-քննարկում: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համատեղ և Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ "Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում" ծրագրի շրջանակներում նախկինում ստորագրել էր համագործակցության հուշագիր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՀՀ ԱՍՀՆ) և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության միջև, որի շրջանակներում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը նախապատրաստեց և ներկայացրեց զեկույցներ, վերլուծությունների և հաշվետվությունների նախագծեր, որտեղ ներառված էին նաև միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության իրավական, գործառնական և ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ, այդ թվում նաև համապատասխան իրավական ակտերի նախագծեր:
Ծնունդդ Շնորհավո՜ր Տանժեռ
Մենք արդեն 12 տարեկան ենք:
Շնորհավորում ենք մեր անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում են մեր ընկերության զարգացման և բարգավաճման գործում: Ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և հաճախորդներին համագործակցության և վստահության համար: Այս կապացությամբ հայտարարում ենք ակցիա՝ փետրվարի 1 –ից մինչև փետրվարի 15-ը անվճար գրանցում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեր միջոցով աշխատանք ձեռք բերել:
Սիրիայից գաղթած հայուհիները Հայաստանում
Սույն թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպեց հանդիպում սիրիահայ կանանց հետ: Հանդիպման նպատակն էր տեղեկանալ սիրիահայ կանանց մասնագիտական հնարավորություններին և գտնել համագործակցության ուղիներ:
Միջոցառմանը մասնակցում էր նաև Տանժեռ ընկերության աշխատակից՝ Լիլիթ Թումասյանը, որը ներկայացրեց ընկերության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերը և իրազեկեց, որ ընկերությունում սիրիահայերի համար անց է կացվում անվճար գրանցման ակցիա:
Աշխատաշուկան և նրա կարգավորումը Հայաստանում
Աշխատաշուկան և նրա կարգավորումը Հայաստանում՝
“Տանժեռ” ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների Ճյուղային Միության նախագահ ՝ Նանա Հերունու հրատարակված “ԱՐՄԻՆՖՈ”-ում հոդվածի հղումը՝
Շնորհավ՛որ գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ
Շնորհավ՛որ գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թող որ նոր տարում յուրաքանչյուրդ գտնեք Ձեզ համար ամենացանկալի աշխատանքը:
Հետևեք մեր կողմից ներկայացված թափուր աշխատատեղերին կայքում:
Մասնավոր զբաղվածության ընկերություններ և աշխատանքային միգրացիա
2012թ. դեկտեմբերի 7-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական միության օժանդակությամբ «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի իրականացման շրջանակներում հրավիրվեց Կլոր սեղան, որի ընթացքում քննարկման դրվեց «Միջնորդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ պետական մոնիթորինգի համակարգը, աշխատուժի փոխանակման շուրջ միջպետական պայմանագրերի կնքման սկզբունքներն ու ՀՀ-ի համար այդ առումով առավել հետաքրքրություն ներկայացնող երկրների ցանկը» զեկույցները:
Մեր հայրենակիցները ՝ արտերկրյա քաղաքացիները, արդյո՞ք նրանք կարող են գտնել աշխատանք Հայաստանում
Մեր կազմակերպության տնօրենի, ոևը հանդիսանում է նաև Հայաստանի Գործատուների Հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների Ճյուղային Միության նախագահ՝ Նանա Հերունու հարցազրույցը Արմինֆո-ի թղթակցի հետ:
http://arminfo.info/index.cfm?objectid=EFF0BD20-4135-11E2-ACF3F6327207157C
Արտագնա աշխատանքային միգրանտները և օտարերկրացիները Հայաստանում - իրավունքները եւ պարտականությունները
Նոյեմբերի 30-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համատեղ և Եվրոպական միության օժանդակությամբ «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում ծրագրի շրջանակներում կազմակերպեց կլոր սեղան, որի ընթացքում քննարկվեց «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի և զբաղվածության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագնա աշխատանքային միգրացիայի վերաբերյալ ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծության զեկույցը:
Կլոր սեղան քննարկում` Գործատու-զբաղվածության պետական ծառայություն /ԶՊԾ/
Ս/թ նոյեմբերի 23-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ԶՊԾ գործակալության 20-ամյակին նվիրված կլորսեղանքննարկում` “Գործատու-ԶՊԾ համագործակցությունը, անցած ճանապարհը և զարգացման հեռանկարները” թեմայով: Միջոցառումը կազմակերպված էր ԶՊԾ գործակալության և “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավման զբաղվածության խթանման միջոցով” ծրագրի շրջանակներում:










