ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Աշխատանքային պայմանագրի ձև

Աշխատանքային պայմանագրի ձև

Աշխատանքային պայմանագրի ձև

Ծառայություններ

Ծառայություններ

Մասնագիտորեն ընտրված անձնակազմը Ձեր ընկերության բարգավաճման և հաջողության գրավականն է, ինչպես նաև միջոցների տնտեսման գործոն: Փորձագետների կարծիքով բիզնեսի հաջողության 80 %-ը ապահովվում է շնորհիվ մարդկային ռեսուրսների:   Մեր նպատակը Ձեր հաջողությունն է:   Մենք կապահովենք Ձեր անձնակազմի որոնումը և համալրումը Հայաստանում: Ծառայություններ Կադրերի որոնում ` Ռեքրութինգ, Բացառիկ կադրերի որոնում/Հեդհանթինգ: Աութսթաֆինգ, Աութսորսինգ : Կադրային գործավարություն, Աշխատանքային և իրավա-քաղաքացիական պոյմանագրերով աշխատակիցների գրանցում, Վիզայի, կացության կարգավիճակի և աշխատանքի իրավունք ստանալու աջակցություն արտասահմանյան քաղաքացիների համար: Աշխատավարձի հաշվարկ: Աութփլեյսմենթ ՝ կրճատվող անձնակազմի խորհրդատվության և աշխատանքի տեղավորման աջակցման ծառայություն: Իրավաբանական ծառայություն Հայաստանում արտասահմանյան ընկերությունների համար: Կադրային և իրավաբանական խորհրդատվություն: Միջոցառումների կազմակերպում (լոգիստիկա): Աշխատաշուկայում մասնագետների աշխատավարձերի ուսումնասիրություն և վերլուծություն: Թեկնածուների վերաբերյալ անհատական եզրակացությունների պատրաստում՝ մասնագիտական և հոգեբանական թեստավորման հիման վրա: Թափուր աշխատատեղերի հայտարարությունների տեղադրում մեր կայքում, սոցիալական ցանցերում և աշխատանքի որոնման այլ կայքերում (առանց ռեքրութմենթի ծառայության):

Ինչու մենք

Ինչու մենք

Ինչու՞ ինքնուրույն չորոնել անձնակազմ, այլ դիմել «Տանժեռ» կադրային գործակալություն: Տեղադրելով թափուր հաստիքի հայտարարություն կայքերում Դուք կստանաք արձագանք, բայց պետք է իմանալ, թե որ կայքերը ունեն բարձր դիտելիություն, որոնց են հետևում Ձեզ անհրաժեշտ մասնագետները, իսկ որոնց` ոչ, որպեսզի Ձեր գործողությունները լինեն արդյունավետ: Որպես կանոն, բարձր օղակների մասնագետների մեծամասնությունը ունի աշխատանք և միայն հայտարարություն տեղադրելը չի ապահովի սպասված արդյունքը, քանի որ իրենք չեն արձագանքի հայտարարությանը: Այս պատճառով մարդիկ, որոնց Դուք փնտրում եք, կարող են չփնտրել Ձեզ, այսինքն իրենք չեն գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում: Մինչդեռ մեր ընկերությունը ունի այդ մասնագետների կոնտակտները, ինչպես նաև մենք տեղեկացված ենք, թե ինչպիսի առաջարկի պարագայում իրենք տեսականորեն պատրաստ կլինեն դիտարկել նոր առաջարկներ: Մեր ընկերությունում կան նաև այն մասնագետ-ղեկավարների տվյալները, որոնք չեն տեղադրում ինքնակենսագրականներ սոցիալական ցանցում, ինչպես նաև մեր այն հայրենակիցների, որոնք ներկա պահին աշխատում են արտերկրում, սակայն այս կամ այն պատճառով ցանկանում են վերադառնալ հայրենիք: Նրանց հնարավոր չէ գտնել համացանցում: Հաճախ անձնակազմի բաց որոնումը գործատուի կողմից վտանգավոր է, քանի որ մրցակիցները տեսնում են, թե ընկերության, որ ճյուղն եք պատրաստվում զարգացնել: Բացի այդ, եթե Դուք ցանկանում եք հեռացնել ներկա պահին այդ հաստիքը զբաղեցնող աշխատակցին, սակայն ժամանակից շուտ չեք կարող թափուր թողնել աշխատատեղը, նոր աշխատակցի բաց որոնումը կարող է ստեղծել լարվածություն: Նշված պատճառով գործատուներին երբեմն հարմար է անցկացնել հարցազրույցներ ոչ թե իրենց կազմակերպության տարածքում, այլ մեր գրասենյակում, ինչը կապահովի գաղտնիությունը: Կան պաշտոնատար անձինք, որոնք երբեք չեն ուղարկի իրենց ինքնակենսագրականը տարբեր կազմակերպություններ և չեն տեղադիր այն սոց. ցանցերում, բայց մեզ մոտ նրանք գրանցված են: Այն դեպքում, երբ Դուք ցանկանում եք ձեռք բերել եզակի մասնագետի, մենք առաջարկում ենք հեդհանթինգի ծառայություն՝ իրականացնելով այդ մասնագետի հետ բանակցման և աշխատանքի առաջարկի գործընթացը: Եթե թափուր աշխատատեղի ձեր հայտարարությանը արձագանքել են չափից շատ թեկնածուներ (կադրերի գծով փորձառու մասնագետներին հայտնի է թեկնածուների մեծամասնության համուզմունքը, որ իրենք կարող են ընթացքում տիրապետել ցանկացած մասնագիտությանը կամ լեզվին), հնարավոր է առնվազն մեկ շաբաթով խաթարվի Ձեր ընկերության բնականոն աշխատանքային գործընթացը՝ հեռախոսազանգերի ու ռեզյումեների տարափի պատճառով: Ահա թե ինչու շատ ընկերություններ գերադասում են զերծ պահել իրենց գրասենյակը նման անցուդարձից` հանձնարարելով փորձված կադրային գործակալություններին ընդունել հարվածն իրենց վրա ու բազում հավակնորդներից ընտրել 2-3 ընդունելի թեկնածու տվյալ թափուր տեղի համար: Իրականում հավակնորդներին գտնելն ու ընտրելը բարդ, ծավալուն աշխատանք է, որը պետք է կատարեն մասնագետները: Այն պահանջում է աչալրջություն, ժամանակի և մտավոր ռեսուրսների վատնում: Հարկ կա՞ արդյոք, որ Դուք դրանով Ձեզ ծանրաբեռնեք: Մեր ընկերությանը հատուկ է` - գործնականություն, - կոմպետենտություն, - հարգանք պատվիրատուի նկատմամբ, ինչի մասին վկայում են մեր գործընկերների՝ միջազգային կազմակերպությունների կողմից տրված հավաստագրերը , որոնք կարող են տրամադրվել ըստ պահանջի :  Գործատուների համար անձնակազմի որոնման ծառայության արժեքը կախված է հաստիքից և թեկնածուների որոնման մեթոդներից (recruitment, executive search ), հաստիքը համալրելու բարդությունից, աշխատանքի ծավալից և ժամկետից, ինչպես նաև միաժամանակ տրվող հաստիքների քանակից, համագործակցության երկարատևությունից և այլ հանգամանքներից: Հաջողություն ենք մաղթում Ձեր բիզնեսին:

Տեխնոլոգիաներ և մեթոդներ

Տեխնոլոգիաներ և մեթոդներ

Ինչպես ենք աշխատում. Ընկերության և իր կորպորատիվ մշակույթի հետ գործակալության աշխատակցի ծանոթացում, հավակնորդների ընտրության հիմնական չափանիշների որոշում, թափուր պաշտոնների մանրակրկիտ նկարագրի կազմում, ժամկետների համաձայնեցում, աշխատանքային գրաֆիկի հաստատում։ Պայմանագրի և թափուր հաստիքի նկարագրությամբ հայտի կնքում: Աշխատաշուկայի համապատասխան սեգմենտի մասին տեղեկության հավաքագրում ու վերլուծություն, հավակնորդների ընտրման մեթոդների մշակում: Հավակնորդների ընտրության իրականացում։ Ռեզյումեների ուսումնասիրում, նախնական հեռախոսային հարցազրույցների անցկացում, գործակալության մասնագետի հետ հարցազրույցի կազմակերպում, մասնագիտական և հոգեբանական թեստավորում (անհրաժեշտության դեպքում), երաշխավորագրերի ստուգում: Թեկնածուների գնահատում, նախնական ցուցակի կազմում և նախապատրաստում գործատուի հետ հարցազրույցին: Ընտրված թեկնածուների ռեզյումեների և գործակալության մասնագետի կողմից եզրակացության ներկայացում գործատուին: Թեկնածուների և գործատուի միջև հանդիպման կազմակերպում։ Հանդիպման արդյունքների քննարկում և, հավանության արժանանալու դեպքում, թեկնածուին աշխատանքի ընդունելու գործընթացի կոորդինացում, աշխատանքային պայմանների համաձայնեցում: Թեկնածուի կողմից աշխատանքային պարտականությունների ստանձնում, հայտի ուղեկցում երաշխավորված ժամանակահատվածի ընթացքում (պայմանագրում համապատասխան կետի առկայության դեպքում): Պայմանագրին կից հավելված 2-ի ու մատուցված ծառայությունների ընդունման-հանձնման ակտի ստորագրում և վերջնական փոխհաշվարկի կատարում: Այլ թեկնածուներին մերժման որոշման մասին իրազեկում: Թեկնածուների որոնման, գնահատման և ընտրության մեթոդներ․ Որոնում «Տանժեռ» գործակալության տվյալների բազայով, Հայտարարության տեղադրում «Տանժեռ»-ի կայքում և սոց․ ցանցերում, Հայտարարության տեղադրում շուրջ 20 աշխատանքի տեղավորման կայքերում, Սոց․ ցանցերում համապատասխան թեկնածուների որոնում, Ներկա պահին աշխատող մասնագետների ցուցակից ուղիղ որոնման իրականացում, Թեկնածուների որոնում ձեռք բերված աշխատանքային կոնտակտների միջոցով, Պատվիրատուին հետաքրքրող կոնկրետ մասնագետների հետ կապի հաստատում, Աշխատանք ԲՈՒՀ-երի հետ, Մասնակցություն մասնագիտական տոնավաճառներին, Թափուր հաստիքների տեղադրում ԶԼՄ-ում, Թեկնածուների հետ հարցազրույցների անցկացնում «Տանժեռ»-ի գրասենյակում, Մասնագիտական և/կամ հոգեբանական թեստավորում, Երաշխավորագրերի ստուգում։ Հայաստանում աշխատակազմի համալրման հայտի ներկայացման համար խնդրում ենք զանգահարել մեր գրասենյակ՝ (+374)10 275310, (+374) 91 291892, (+374) 77 291892 կամ գրել էլ.հասցեին՝ tanger@tanger.am, info@tanger.am։ Ամենօր մենք հանդիպում ենք տաղանդավոր և յուրօրինակ մարդկանց: Նրանց, ովքեր առաջադրում են նոր գաղափարներ և նրանց, ովքեր դրանք իրականացնում են: Մարդկանց, ովքեր գերագնահատում են կամ, հակառակը, թերագնահատում են իրենց հնարավորությունները: Այն մասնագետներին, ովքեր արդեն իսկ հասել են հաջողության և հավակնորդներին, ում սպասվում է մասնագիտական փայլուն ապագա: Հանդիպում ենք ինչպե՛ս լուրջ, այդպե՛ս էլ ակտիվ և հումորի զգացումով անհատներին: Եվ յուրաքանչյուր անգամ մենք փորձում ենք գնահատել, հասկանալ և զգալ արդյոք նա այն մարդն է, ում որոնում է գործատուն: Այդ իսկ պատճառով մենք պետք է հասկանանք Ձեզ, հարգելի՛ ղեկավար, ճանաչենք Ձեր ընկերությունը և մանրամասն ձևակերպենք նոր աշխատակցի հանդեպ պահանջները: «Կադրերը որոշում են ամեն ինչ» հին կարգախոսը միշտ արդիական է։ Վստահե՛ք մասնագետներին։

Աշխատատեղեր

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ՝

● Հայաստանի գործարար և առևտրային իրավունքի բնագավառում մեր ունեցած հսկայական փորձին և գիտելիքներին
● Պրոֆեսիոնալիզմի, գործարար էթիկայի և ազնվության բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությանը
● Մեր ռազմավարական և նորարարական մտածողությանը, աշխատանքը սեղմ ժամկետներում կատարելու մեր ունակությանը
● Հաճախորդների գործընկերների և պետական մարմինների հետ արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու մեր ունակությանը

Տանժեռ ընկերության մասին

Արժանապատվությունն ու պատիվն ամեն ինչից վեր են. սա հիմնարար հավատամք է ինչպես անհատի, այնպես էլ ընկերության համար: Մեզ համար նաև կարևորը մատուցվող ծառայությունների որակն է, տարիներ շարունակ դրա պատշաճ մակարդակով պահպանումն ու զարգացումը:

ՄԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՆՔ ՊՐԱԳՄԱՏԻԿ,
ԲԻԶՆԵՍԻ ՇԱՀԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

ԲԼՈԳ

Պատվիրատուներ և գործընկերներ

ßíäåêñ.Ìåòðèêà