ԲԼՈԳ
Աշխատանքի անցնելուց հետո քաղաքացին վեց ամիս կշարունակի նպաստ ստանալ
Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներն աշխատանքի անցնելու դեպքում կշարունակեն վեց ամիս նպաստ ստանալ, սակայն երկու անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկացմամբ՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 1-ից։
Շնորհավոր մեր 19-ամյակը!!
Լրացավ մեր 19 տարին։ Այս ողջ ժամանակահատվածում «Տանժեռը», անցնելով տարբեր մարտահրավերների միջով, ձեռք բերեց բազում ընկերներ, գործընկերներ և արժանացավ մի շարք մասնագետների վստահությանը։ Հպարտ ենք մեր ձեռքբերումներով:
Շնորհավոր տարեդարձդ, Տանժե՛ռ։
Եկամտի հարկի փոփոխություն
Կանանց ձեռներեցության աշխատաժողով:
Մարտի 22-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին հրավիրված էր ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում կայացած Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից կազմակերպված կանանց ձեռներեցության վերաբերյալ աշխատաժողովին:
Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ 2019
«Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մեր հերթական հանդիպումը Մեհրաբյանի անվան բազային բժշկական քոլեջի շրջանավարտների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ներկա աշխատաշուկայի իրավիճակը, ինչպես նաև պարզաբանվեցին աշխատանք գտնելու հիմնական ուղիները:
Անվճար գրանցում
Տանժեռ ընկերությունը իր 18-ամյակի նախօրեին պատրաստել է հատուկ առաջարկ աշխատանք փնտրողների համար՝
Հունվարի 9-ից փետրվարի 9 բոլոր դիմորդների համար հայտարարված են անվճար գրանցման և խորհրդատվության տրամադրման օրեր:
Հանդիպում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Սեպտեմբերի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Զբաղվածության պետական գործակալություն-աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ. համագործակցություն, խնդիրներ» թեմայով։ Քննարկման մասնակցում էին նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Զբաղվածության պետական գործակալության տնօրենի ժ/պ Արտակ Սիմոնյանն ու աշխատանքի տեղավորման ոչ պետական գործակալությունների ներկայացուցիչները։
Կրթություն և Կարիերա EXPO 2018 ցուցահանդես
2018 թ.-ի ապրիլի 11-ից 13-ը "LOGOS EXPO" ցուցահանդեսային համալիրում, ՀՀ. կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ "Կրթություն և Կարիերա EXPO 2018" միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը: Ցուցահանդեսի մասնակիցներն էին` ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններ, զբաղվածության մասնավոր գործակալություններ:
Ծնունդդ շնորհավո՜ր, Տանժեռ
Մենք 17 տարեկան ենք: Նուրբ տարիք: Անցնելով դժվարությունների և կասկածների, ուրախությունների և հիասթափությունների, բարդ մարտահրավերների միջով մենք դառնում ենք ավելի փորձառու և ուժեղ: Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց, ովքեր հավատում են մեր ուժերին: Շնորհավո՜ր և նոր հաղթանակներ:










