ԲԼՈԳ

Շնորհավոր տարեդարձդ, Տանժեռ
02-01-2012

Շնորհավոր տարեդարձդ, Տանժեռ

Շնորհավոր տարեդարձդ, Տանժեռ:

Մենք 11 տարեկան ենք:

Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն մեր ընկերության գործունեության հետ:

Այս կապակցությամբ փետրվարի 1-ից 15-ը հայտարարվում է ակցիա`  անվճար գրանցում հավակնորդների համար, իսկ գործատուների` 20% զեղչ: Մենք սպասում ենք ձեզ:

Ավելին
Գյուղի երիտասարդության զբաղվածության հեռանկարներին նվիրված կոնֆերանս
20-12-2011

Գյուղի երիտասարդության զբաղվածության հեռանկարներին նվիրված կոնֆերանս

2011 թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրված Բյուրական գյուղի երիտասարդության զբաղվածության հեռանկարներին: Մասնավորապես խոսվեց Բյուրական գյուղի համայնքային կյանքում երիտասարդ սերնդի ներգրավվածության, գյուղերում բնակվող երիտասարդների զարգացման հեռանկարների առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ներկայացվեց գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրն ու հեռանկարները:

Հանդիպման հրավիրվածների ցանկում էին` Տ.Մկրտիչ Եպս Պռոշյանը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դոցենտ Վլադիմիր Մանասյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Կոնֆերանսը եզրափակեց երիտասարդների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:Տանժեռ ռեքրութինգային ընկերության կողմից կոնֆեռանսին մասնակցեց կլիենտների հետ աշխատանք վարող մենեջեր` Լիլիթ Թումասյանը:

Ավելին
’Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում’ ՀԿ Համագումարը
20-12-2011

'Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում' ՀԿ Համագումարը

17.12.2011թ. տեղի ունեցավ "Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում" (www.mku.am)   ՀԿ Համագումարը: Օրակարգի հարցերն էին` ՀԿ Նախագահի հաշվետվություն, Վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվություն, ՀԿ նոր Նախագահի ընտրություն և այլն: Արևիկ Սարգսյանը վերընտրվեց կազմակերպոիթյան նախագահի պաշտոնում: Մեր շնորհավորանքները: Հիշեցնենք, որ Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը "Մեծահասակներ կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում" ՀԿ-ի համահիմնադիրներից է:

Ավելին
Ա1+ հաղորդում
18-12-2011

Ա1+ հաղորդում

Այսօր, 2011թ. դեկտեմբերի 16-ին Տանժեռ ընկերության տնօրեն` Նանա Հերունին մասնակցեց Ա1+ ընկերության հաղորդմանը, որը նվիրված էր  աշխատաշուկայի, սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորման, կրթության հարցերին: Հաղորդումը կարելի է դիտել ինտերնետում հետևյալ հղումով`

http://www.youtube.com/watch?v=iCYYdaNqVho&feature=youtube_gdata_player

Ավելին
Ֆինանսական ծառայություններ աշխատանքային միգրանտների համար
16-12-2011

Ֆինանսական ծառայություններ աշխատանքային միգրանտների համար

15.12.2011թ. Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գրասենյակում տեղի  ունեցավ կլոր սեղան` Հայաստանում աշխատանքային միգրանտների գիտավերլուծական կառավարման հզորացման թեմայով: Ներկայացվեցին աշխատանքային միգրանտներին և նրամց  ընտանիքներին բանկային համակարգի կողմից նոր ֆինանսական ծառայություններ առաջարկելու հնարավորությունները: Հանդիպմանը հրավիրված էին մի շարք պետական և մասնավոր կառույցների և բանկերի ներկայացուցիչներ: Տանժեռ ընկերությունը,  ի դեմս տնօրեն` Նանա Հերունու, նույնպես մասնակցում է քննարկմանը:

Ավելին
Այցելություն Մանչո գրուպ կազմակերպություն
18-11-2011

Այցելություն Մանչո գրուպ կազմակերպություն

Հոկտեմբերի վերջին Հայաստանի գործատուների  միության խորհրդի անդամները, այդ թվում նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրենը, ով միաժամանակ  հանդիսանում է Հայաստանի գործատուների Հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ, այցելեցին Գործատուների միության նոր անդամ` "Մանչո գրուպ" կազմակերպություն:   Այցի ընթացքում Խորհրդի անդամները տեսան այս կազմակերպության  արդյունաբերական գործունեության ողջ տեսականին` քաղցրավենիք, կոնֆետներ, բլիթներ  և տարբեր գինիներ:

Ավելին
Հանդիպում ԱրմՍվիսԲանկ-ում
17-11-2011

Հանդիպում ԱրմՍվիսԲանկ-ում

2011թ.-ի նոյեմբերի 11-ին Հայաստանի գործատուների Հանրապետական միության հերթական խորհրդի նիստի ավարտից հետո, խորհրդի որոշ անդամներ հանդիպում ունեցան "ԱրմՍվիսԲանկ"- ի ղեկավարության հետ:
Կայացավ բանկի գործունեության արդյունքների և նվաճումների ներկայացում, ինչպես նաև ներկայացվեց բանկի ծառայությունների ցանկը, քննարկվեց բանկային գործիքների ներդրումը բիզնեսի զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում, դիտակվեցին "ԱրմՍվիսԲանկ"- ի և Հայաստանի գործատուների միության համագործակցման հեռանկարները:  Հանդիպմանը մասնակցեց "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի գործատուների Հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ` Նանա Հերունին:

Ավելին
Արմինֆո-ի թղթակցի հետ Տանժեռ ընկերության տնօրեն Նանա Հերունու հարցազրույցը: 26.10.11.
26-10-2011

Արմինֆո-ի թղթակցի հետ Տանժեռ ընկերության տնօրեն Նանա Հերունու հարցազրույցը: 26.10.11.

Հայաստանի աշխատանքի շուկայում եղած նախաճգնաժամային ակտիվությունը կկրկնվի 2014 թվականից ոչ շուտ..

http://arminfo.am/armenian/economy/article/26-10-2011/08-38-00

Սև ռեկրուտյորները խանգարում են պրոֆեսիոնալ գործակալների աշխատանքին և արատավորում Հայաստանի կադրային ծառայությունների շուկան...

http://arminfo.am/armenian/economy/article/26-10-2011/08-33-00

Ավելին
Կրթության Եվրոպական ֆոնդի(ETF)կողմից կազմակերպված կլոր սեղան
19-10-2011

Կրթության Եվրոպական ֆոնդի(ETF)կողմից կազմակերպված կլոր սեղան

2011թ. Հոկտեմբերի 18-ին Տանժեռ ընկերության տնօրեն Նանա Հերունին հրավիրված էր մասնակցելու Կրթության Եվրոպական ֆոնդի(ETF) կողմից կազմակերպված կլոր սեղանին, որը նվիրված էր մասնագիըական անընսհատ վերապատրաստմանը (CVT): Հանդպումը կազմակերպված էր Արևելյան Եվրոպայի երկրներում շարունակական կրթության նոր տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

Ավելին
ßíäåêñ.Ìåòðèêà