ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանդիպում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Սեպտեմբերի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Զբաղվածության պետական գործակալություն-աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ. համագործակցություն, խնդիրներ» թեմայով։ Քննարկման մասնակցում էին նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Զբաղվածության պետական գործակալության տնօրենի ժ/պ Արտակ Սիմոնյանն ու աշխատանքի տեղավորման ոչ պետական գործակալությունների ներկայացուցիչները։
Կրթություն և Կարիերա EXPO 2018 ցուցահանդես
2018 թ.-ի ապրիլի 11-ից 13-ը "LOGOS EXPO" ցուցահանդեսային համալիրում, ՀՀ. կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ "Կրթություն և Կարիերա EXPO 2018" միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը: Ցուցահանդեսի մասնակիցներն էին` ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններ, զբաղվածության մասնավոր գործակալություններ:
Ծնունդդ շնորհավո՜ր, Տանժեռ
Մենք 17 տարեկան ենք: Նուրբ տարիք: Անցնելով դժվարությունների և կասկածների, ուրախությունների և հիասթափությունների, բարդ մարտահրավերների միջով մենք դառնում ենք ավելի փորձառու և ուժեղ: Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց, ովքեր հավատում են մեր ուժերին: Շնորհավո՜ր և նոր հաղթանակներ:
Կլոր սեղան Զբաղվածության պետական գործակալության գրասենյակում «Աշխատուժի հմտությունների կանխատեսում» թեմայով:
Մայիսի 23-ին Զբաղվածության պետական գործակալության գրասենյակում տեղի ունեցավ քննարկում <> թեմայով, որին բացի մեր ընկերությունից ներկա էին նաև շրջանների զբաղվածության կենտրոնի ներկայացուցիչներ, գործատուներ, ինչպես նաև ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Քննարկվում էր ինչպես միջին տեխնիկական, այնպես էլ բարձրագույն հաստատություններ ավարտած շրջանավարտ-մասնագետների ոչ բավարար պատրաստված լինելը: Նշվում էր, որ կրթական համակարգը չի հասցնում առաջ գնացող շուկայայի պահանջներին, որ հարկավոր է անել ամեն հնարավորինս ամեն ինչ, որպեսզի ուսումնական հաստատություններում դասավանդման ծրագիրը համապատասխանեն իրականության պահանջներին և արձագնքեն շուկայի ընթացիկ կարիքների փոփոխություններին:
Հանդիպում ԵՊԼՀ շրջանավարտների հետ
Նախորդ տարիների պես, այս տարի ևս «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) կայացավ արդեն ավանդական դարձաց հանդիպում շրջանավարտների հետ:
Համապատասխանում են արդյոք կրթական ծրագրերը թարգմանչական ոլորտում գործատուների պահանջներին
Սույն թվականի փետրվարի 1-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) հրավերով ներկա եղանք իրենց՝ անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի կողմից կազմակերպված “ԲՈւՀ – գործատու համագործակցություն: Թարգմանչական կրթական ծրագրերի վերջնաարդյունքների համաձայնեցումը գործատուների հետ” խորագրով կլոր սեղանի քննարկմանը:
«Միռ» հեռուստաընկերության ռեպորտաժը Հայաստանի մասին 10.02.16-ից:
Նորություններում օգտագործել են նաև մեր ընկերության տնօրեն Նանա Հերունուց վերցրած հարցազրույցի մի հատված: Հայերը վերադառնում են Ռուսաստանից. ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով այնտեղ ձեռնտու չէ աշխատել: |
|
Փրկե՛ք Հայաստանը
Հայաստանի անկախացումից հետո 1.5 մլն. Հայաստանի քաղաքացիներ լքեցին երկիրը: Էմիգրացիան ազգային անվտանգությանը սպառնացող ծավալների հասավ:
2010-2013 թվականներին Հայաստանը լքեց 300000 - 350000 մարդ, այսինքն՝ տարեկան իր երկիրը լքում էր մոտավորապես 100000 մարդ,որոնց կեսը՝ մշտական բնակության, ընտանիքի հետ միավորվելու համար: