Աշխատակազմի մոտիվացումը ղեկավարների և HR մենեջերների համար համարվում է կարևորագույն խնդիրներից մեկը: Ի՞նչն է առաջ մղում մարդկանց: Ի՞նչ անձնական և մասնագիտական նպատակներ են նրանք հետապնդում: Ի՞նչպես կարելի է նրանց հետաքրքրել, բացի նյութականից մասնագետները միշտ առաջնորդվում են այլ գործոններով ևս: Այդ «այլ» գործոնը բոլորի համար տարբեր է և, որպես կանոն, այդքան էլ բացահայտ չէ: Ոչ նյութական մոտիվացիան ներառում է մեթոդների ավելի լայն տեսականի, օրինակ՝
  1. Կարիերայի աճ: Աշխատակիցը փորձում է աշխատել մնացածից ավելի լավ՝ ցանկալի պաշտոնը ստանալու համար, ինչը նշանակում է և՛ վարձատրության, և՛ պաշտոնի բարձրացում:
  2. Լավ մթնոլորտ աշխատակազմում: Մտերիմ թիմը լրացուցիչ խթան է հանդիսանում աշխատանքային արդյունավետ գործունեության համար:
  3. Զբաղվածությունը և ամբողջական սոցիալական փաթեթը՝ համաձայն գործող օրենսդրության: Սա նշանակալի գործոն է աշխատանքի որոնման մեջ, իսկ ընդունվելու դեպքում լավ մոտիվացիա է:
  4. Մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպում: Հաճախ աշխատակազմի համատեղ ժամանցը նպաստում է միասնությանը և լավ աշխատանքային միկրոկլիմային, ինչպես նաև հիանալի հնարավորություն է տալիս լիարժեք հանգստի համար:
  5. Ընկերության հեղինակությունը: Աշխատել մի ընկերությունում, որը բոլորին հայտնի է, ևս խթան կհանդիսանա արդյունավետ համագործակցության համար:
  6. Վերապատրաստման հնարավորությունը ընկերության հաշվին: Այս հիանալի հնարավորությունը թույլ է տալիս բարելավել հմտությունների մակարդակը:
  7. Խրախուսական խոսքը ղեկավարի կողմից: Ղեկավարի գովեստի խոսքերը շատ թանկ արժեն: Ընկերությունները այս նպատակով դեռևս օգտագործում են պատվո տախտակները և վիրտուալները ընկերության պաշտոնական կայքերում:
  8. Ցուցակը կարելի է շարունակել:
Յուրաքանչյուր ղեկավար, որպես կանոն, ընտրում է իր բիզնեսին համապատասխան մեթոդներ, որպեսզի նվազագույն ծախսերով հասնի առավելագույն հաջողությունների, բայց անհրաժեշտ է նաև հաշվի առնել աշխատողների անձնական հատկությունները: Անհատի բնավորությունը և հետաքրքրությունները որոշում են նրա վերաբերմունքը, նրա արձագանքը որոշակի իրադարձություններին: Այսպիսով, օգտագործելով մոտիվացման ճիշտ մեթոդը, կարելի է առաջացնել հետադարձ անհրաժեշտ արձագանքը:
Տարբերակում են մոտիվացիայի հետևյալ "մաքուր" տեսակները՝
  1. լյումպենիզացված
    - միևնույն է, թե ինչպիսի աշխատանք է պետք անել, նախապատվություններ չկան,
    - համաձայն է ցածր աշխատավարձին, այն պայմանով, որ մյուսները ավել չստանան,
    - ցածր որակավորում,
    - չի ձգտում բարձրացնել որակավորումը, հակազդում է դրան,
    -ցածր ակտիվություն և հակադրում մյուսների ակտիվությանը,
    - ցածր պատասխանատվություն, այն մյուսներին բարդելու ձգտում,
    - ջանքերը նվազագույնին հասցնելու ձգտում:
  2. գործիքային
    -աշխատանքի գինն է հետաքրքրում, այլ ոչ թե դրա բովանդակությունը (այսինքն աշխատանքը գործիք է հանդիսանում այլ պահանջները բավարարելու համար, այստեղից էլ առաջացել է մոտիվացիայի տվյալ տեսակի անվանումը),
    - կարևոր է արժեքի հիմնավորումը, չի ընդունում նվիրատվություններ,
    - կարևոր է սեփական կյանքը ինքնուրույն ապահովելու կարողությունը։
  3. մասնագիտական
    -հետաքրքրում է աշխատանքի բովանդակությունը,
    -համաձայն չէ կատարել իր համար անհետաքրքիր աշխատանք անկախ նրանից, թե ինչքան է վճարվելու,
    -հետաքրքրում են բարդ հանձնարարությունները, ինքնաարտահայտման հնարավորությունը,
    -կարևոր է համարում ազատությունը օպերատիվ գործողություններում,
    -կարևոր է ճանաչումը, որպես իր մասնագիտության մեջ լավագույնի:
  4. հայրենասիրական
    - անհրաժեշտ է գաղափար, որը իրեն առաջ կմղի,
    - կարևոր է հանրության կողմից ճանաչումը, որպես հաջողության մասնակից,
    - գլխավոր մրցանակը ընկերությունում իր անփոխարինելիության համընդհանուր ընդունումն է:
  5. տիրական
    - ինքնակամ ընդունում է պատասխանատվությունը,
    - բնութագրվում է գործողությունների ազատության խորացված պահանջով,
    - չի հանդուրժում վերահսկողություն:

Նշված տեսակներից յուրաքանչյուրի համար խթանման որոշակի ձևերը ներկայացված են աղյուսակում:

Խթանման ձևեր

Մոտիվացիայի տեսակ

Գործի-

քային

Մասնագի-

տական

Հայրենասի-

րական

Տիրական

Լյումպենիզացված

Բացասական.

դժգոհություն, պատիժ, աշխատանքից ազատելու սպառնալիք

չեզոք

արգելված

կիրառելի

արգելված

հիմնական

Գումարային.

աշխատավարձ՝ ներառյալ բոլոր տեսակի պարգևատրումները ու հավելավճարները:

հիմնական

կիրառելի

չեզոք

կիրառելի

չեզոք

Բնական.

բնակարանի գնում կամ վարձակալություն,

մեքենայի տրամադրում և այլն:

կիրառելի

չեզոք

կիրառելի

չեզոք

հիմնական

Բարոյական.

պատվոգրեր, պատվո նշաններ, մրցանակների տրամադրում,

պատվո տախտակ և այլն:

արգելված

կիրառելի

հիմնական

չեզոք

չեզոք

Պատերնալ.

Լրացուցիչ սոցիալական և բժշկական ապահովագրություն,

հանգստի համար պայմանների ստեղծում և այլն:

արգելված

արգելված

կիրառելի

արգելված

հիմնական

Կազմակերպչական.

աշխատանքային պայմանները, դրա բովանդակությունը և կազմակերպումը:

չեզոք

հիմնական

չեզոք

կիրառելի

արգելված

Մասնակցություն

ղեկավարմանը.

ներգրավում համասեփականությանը և ղեկավարման գործընթացում

մասնակցությունը:

չեզոք

կիրառելի

կիրառելի

հիմնական

արգելված

  • Նշում.

    -«Հիմնական»- ցույց է տալիս խթանման այն ձևը, որը ամենամեծ ազդեցությունը ունի վերը նշված մարդկանց տեսակների վրա,
    -«կիրառելի»- խթանի այս ձևը կարող է օգտագործվել,
    -«չեզոք» - խթանման այս ձևի օգտագործումը չի ունենա ոչ մի ազդեցություն անձի վրա և նա կշարունակի գործել ինչպես առաջ,
    - «արգելված» - խթանման այս ձևի օգտագործումը կբերի հակառակ արդյունքի և, հնարավոր է, կառաջացնի դեստրուկտիվ պահվածք:
ßíäåêñ.Ìåòðèêà