Պարզվում է, որ աշխատանքի ընդունելու (ռեքրութինգի) գործընթացը, մասնագետի հետ աշխատանքային պայմանագրի ստորագրելով չի ավարտվում: Հաճախ այնպես է պատահում, որ նոր աշխատակիցը, աշխատելով ընդամենը մի քանի ամիս,

լքում է կազմակերպությունը: Եվ այդ դեպքում մասնագետ ձեռք բերելու ուղղությամբ ընկերության կողմից ծախսված ժամանակը, ջանքերը, նյութական միջոցները ապարդյուն են դառնում:

Կադրերի անընդհատ հոսքի պատճառներից մեկը կարող է լինել այն, որ աշխատակիցները չեն հարմարվել ընկերությունում աշխատանքի կազմակերպմանը: Նման իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ վերջիններս չհասկանան ընկերության ռամավարությունը և իրենց վրա դրված պարտականությունների շրջանակները: Նման դեպքում շատ հավանական է, որ գործատուի ու մասնագետի սպասումները ուղղակի չհամընկնեն:

Ընտելացման (ադապտացման) գրաֆիկ

Նման իրավիճակներից խուսափելու համար հարկավոր է պլանավորել մասնագետի՝ աշխատանքային նոր պայմաններին ընտելացման գործընթացն: Պետք չէ մոռանալ այնպիսի մանրուքների մասին, ինչպիսիք են նոր աշխատակցի աշխատատեղի նախապատրաստումը, ընկերության մնացած աշխատակիցներին նորեկի գալու մասին տեղեկացումը, հատկապես նրանց, ում հետ նա գործի բերումով պետք է առավելագույնս առնչվի: Նման մանրուքը, պարզվում է, կարևոր է ոչ միայն նորեկի համար, այլև հանդիսանում է աշխատաշուկայում ընկերության ներքին կարգուկանոնի դրական բնութագիրը:

Լավ մեթոդ է նոր աշխատակցի յուրատեսակ ընտելացման գրաֆիկի կազմումը, ինչի շնորհիվ նա կներգրավվի գործի մեջ: Այդ փաստաթղթի կազմումը շատ ժամանակ չի խլելու, բայց նշանակալիորեն կհեշտացնի ընկերության աշխատանքը նորեկ մասնագետների համար:

Աստիճանական ինտեգրացում

Որոշ գործատուների կարծիքով աշխատակցին գործընթացի մեջ ներգրավելու լավագույն միջոցն է նրան միանգամից առօրյա պարտականությունների մեջ ծանրաբեռնելը: Այնինչ, աշխատանքի նոր ընդունված մասնագետին չի կարելի խեղդել տեղեկությունների տարափով: Աշխատանքի պայմանների փոփոխումը անպայման ուղեկցվում է սթրեսով ու մարդը մեկ օրվա ընթացքում չի կարող հիշել բոլոր այն մանրուքները, որոնք կապված են նոր պարտականությունների շրջանի հետ:

Առաջին օրերը

Ձեռնարկության ներքին կարգին համապատասխան` նոր աշխատողի ինտեգրացման ծրագիրը կարող է կազմել կա՛մ իր անմիջական ղեկավարը, կա՛մ կադրերի բաժինը: Ինտեգրացման նպատակն է. ներկայացնել նորեկին իր աշխատակիցներին; բացատրել իրեն ձեռնարկության գործունեության ընդհանուր սկզբունքները; հավաստիանալ, որ նոր մասնագետը հասկացել է ու ընդունել իր վրա դրվելիք պարտականությունները:

Փորձված մեթոդներ

Որոշ ընկերություններում յուրաքանչյուր նոր աշխատակից առաջին մի քանի օրերը ծախսում է ձեռնարկությանը, նրա առանձին բաժինների գործունեության առանձնահատկություններին ծանոթանալու համար: Այլ ընկերություններում մասնագետն անցնում է ուսուցման շրջան, որի միջոցով ծանոթանում է իր նոր պարտականություններին, ինչպես նաև` ուսումնասիրում ձեռնարկությունում գործող մոտեցումները: Բնականաբար, ընկերության գործերին ինտեգրացման ժամանակը քիչ է, բայց սրանք փորձված և իրենց արդարացնող մեթոդներ են, քանի որ ցանկացած տեղեկատվություն, որը ստանում է նորեկը, հետագայում իրեն պետք է գալու:

Ղեկավարներ

Երբեմն նորեկին ընկերությունը կցում է մի աշխատակցի, որը պատասխանատվություն է կրում և ղեկավարում է նրա ադապտացման գործընթացը: Այս դեպքում ղեկավարը և նորեկը միություն են կազմում, որի նպատակն է հանգեցնել նորեկի բացարձակ ինքնուրույն աշխատելուն: Բնականաբար, այս մոտեցումը հանդիսանում է ոսկե միջինը տեղեկատվության <<տեղատարափ>>-ի ու գերհոգատար վերաբերմունքի, որը մատուցում է գործատուն նորեկի ադապտացման հարցում:

Թյուրիմացություններից խուսափելու համար

Ադապտացման շատ կարևոր տարր է հանդիսանում ընկերությունում նոր աշխատակցի առաջին օրերի գործունեության գնահատումը: Նույնիսկ ամենահամառոտ զրույցը թույլ կտա դուրս բերել նորեկի թյուրիմացությունը կազմակերպության աշխատանքում: Նման զրույցի ընթացքում ղեկավարը ենթակայից պետք է ստանա ոչ միայն ստանդարտ տեղեկություններ, թե ինչպես է ընթանում աշխատանքը, այլ պետք է փորձի պարզել ներքին վիճակը, որը ծագել է մասնագետի մեջ իր նոր պարտականությունները կատարելիս: Արդյո՞ք չեն առաջացել այս կամ այն հարցով որոշակի կասկածներ: Եթե զրույցի ժամանակ պարզվի, որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան, ապա անհրաժեշտ է փորձել անմիջապես պարզել պատճառները: Շատ կարևոր է, որ աշխատողը հասկանա ղեկավարության կողմից իրեն առաջադրված պահանջները, առաջադրանքները, առաջադրանքի կատարման մեթոդը, հաշվետվության ժամկետներն ու ձևը: Այս պահանջների գրանցումը թղթին մեծ օգնություն կլինի աշխատակցի փորձաշրջանի արդյունքների ամփոփման և նորեկի գործունեության գնահատման հարցում, ով, հուսով ենք, Ձեր ընկերության անգնահատելի ձեռքբերումը կհանդիսանա:
ßíäåêñ.Ìåòðèêà