- Ի՞նչ պաշտոն է Ձեզ հետաքրքրում:
- Ի՞նչու է Ձեզ գրավել հենց այդ պաշտոնը:
- Ի՞նչ մասնագիտական պատրաստվածություն ունեք:
- Որքա՞ն է Ձեր աշխատանքային փորձը:
- Ինչի՞ց ելնելով եք կարծում, որ կհամապատասխանեք այդ պաշտոնին:
- Ի՞նչ սպասելիք ունեք այդ աշխատանքից:
- Ինչու՞ եք ուզում աշխատել այս ընկերությունում:
- Ի՞նչ օգուտ կարող եք բերել տվյալ ընկերությանը:
- Ինչո՞վ կուզենայիք զբաղվել հինգ տարի հետո:
- Ինչու՞ դուրս եկաք նախորդ աշխատանքից:
- Հե՞շտ եք համաձայնության գալիս այլոց հետ:
- Ձեր սիրած առարկանները դպրոցում:
- Ի՞նչ գիտեք մեր ընկերության մասին:
- Արդյո՞ք գերադասում եք ինքնուրույն աշխատել:
- Քանի՞ անգամ եք անցյալ տարի բացակայել աշխատանքից (դասերից):
- Ձեր աշխատանքի ժամանակ հսկողության կարիք ունե՞ք:
- Որո՞նք են Ձեր հիմնական առավելությունները:
- Որո՞նք են Ձեր հիմնական թերությունները:
- Ի՞նչը կարող է Ձեզ «ափերից հանել»:
- Պատրա՞ստ եք արդյոք ցանկացած տեղ մեկնել, եթե դա անհրաժեշտ լինի ընկերությանը:
- Ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը:
- Ի՞նչ եք կարծում, մենք ինչու՞ հենց Ձեզ պետք է ընտրենք:
