Այսպիսով, ընտրությունը կատարված է, գործակալության հետ պայմանագիրը ստորագրված է, և այժմ Դուք ունեք, հուսանք, լավ մասնագետ, օգնական և զինակից` ի դեմս կադրերով զբաղվող մենեջերի:

Մի քանի խորհուրդ այն մասին` ինչպես կարելի է նրա հետ ավելի լավ համագործակցել.
  • Ժամանակ մի խնայեք նրա հետ անձնական հանդիպման համար, ինչի ընթացքում մանրամասն կքննարկեք թափուր պաշտոնը և կբացատրեք, թե ինչ աշխատանք է կատարվել կամ կատարվում այդ հաստիքը համալրելու համար, կպատմեք Ձեր ընկերության, դրա պատմության, կառուցվածքի, կորպորատիվ ոճի և այլ առանձնահատկությունների մասին: Եթե հնարավորություն կա, ցույց տվեք կադրերի մասնագետին ապագա աշխատակցի աշխատանքային տեղը, տվեք նրան գովազդային նյութեր և այլ պարագաներ աշխատանքի համար:
  • Ուշադրությամբ լսեք կադրերի մասնագետի տված հարցերը ու աշխատեք պատասխանել դրանց հնարավորինս ճշգրիտ և մանրամասն: Եղեք համբերատար, մի խուսափեք որոշ բաներ մի քանի անգամ կրկնելուց, չէ՞ որ ինչքան ճիշտ հասկանան Ձեզ, այնքան ավելի կարճ ժամանակում կհաջողվի համալրել թափուր տեղը: Նպատակահարմար է զրույցի վերջում խնդրել գործակալության կադրերի մասնագետին, որ նա ինքնուրույն ձևակերպի տվյալ թափուր պաշտոնի հիմնական առանձնահատկությունները: Այդպիսով պատկերացում կկազմեք, թե դիմացինը որքանով է հասկացել Ձեզ:
  • Աշխատանքի ընթացքումփորձեք լինել կոնտակտի մեջ գործակալության կադրերի գծով մասնագետի հետ` համաձայն նախնական պայմանավորվածության: Նախօրոք հայտնեք, թե կապի ինչ միջոցներն են Ձեզ համար ավելի ընդունելի (հեռախոս, էլ. նամակագրություն), ինչպես նաև` երբ կարելի է գտնել Ձեզ աշխատատեղում: Ցավոք, հաճախ այնպես է պատահում, որ ընկերության ՄՌԿ մենեջերը խոստանում է զանգահարել գործակալության մասնագետին մեկ ժամվա ընթացքում, բայց այդ մեկ ժամը տևում է մի քանի օր: Մյուս կողմից` կադրային գործակալության մասնագետը պարտավոր է պարբերաբար տեղեկացնել պատվիրատուին, այսինքն` աշխատակազմի գծով ղեկավարին կամ ՄՌԿ մենեջերին, այն մասին, թե ինչ ընթացքի մեջ է թափուր տեղերի համալրման աշխատանքը:
  • Կադրային գործակալության մասնագետի լիարժեք աշխատանքը անհնարին է առանց աշխատակազմի ղեկավարի հետ հետադարձ կապի պահպանման: Երբ գործակալության կողմից ուղորդվածթեկնածուներին մերժում են աշխատանքի ընդունման հարցում, գործակալության մասնագետըպարտավոր է պարզել, թե վերջիններս ինչով չեն բավարարում պատվիրատուին: Դա տեղի է ունենում ոչ թե ընկերության ՄՌԿ մենեջերի վրա ներգործելու նպատակով, այլ թափուր տեղերի համալրման աշխատանքում ուղղումներ անելու` հետագայում ավելի համապատասխան թեկնածուներ ուղորդելու համար: Հաճախ ՄՌԿ մենեջերները այս հարցերի սպառիչ պատասխանը չեն կարողանում տալ: Երբեմն դա տեղի է ունենում այն պատճառով, որ այն ղեկավար անձը, ով հարցազրույց է անցկացրել ու մերժել է թեկնածուին, ՄՌԿ մենեջերին չի տեղեկացրել մերժման պատճառի մասին: Այստեղ շատ կարևոր է, այնուհանդերձ, համոզել ընկերության ղեկավարությանը պատճառաբանված մերժում տալու անհրաժեշտության մեջ, և դա խնդիր է, որը ընկերության ՄՌԿ մենեջերը պետք է կարողանա լուծել:
  • Գործակալության կադրերի համալրմամբ զբաղվող մենեջերը կարող է և պետք է հանդես գա խորհրդատուի դերում: Մի խուսափեք խորհրդակցել նրա հետ այն հարցերի շուրջ, որոնցում նա ավելի գիտակ է: Նա կարող է Ձեզ հուշել, թե որքան է այս կամ այն մասնագետին վճարվող միջին աշխատավարձը, ինչ պայմաններ արժե առաջարկել փորձաշրջանի ընթացքում և այլն: Ի դեպ, գործակալության մասնագետը երբեմն ինքն է անում առաջարկություններ ապագա աշխատակցի պայմանների փոփոխման վերաբերյալ, եթե հասկանում է, օրինակ, որ թեկնածուին ներկայացվող պահանջների, նրա որակավորման ու աշխատավարձի մակարդակների անհամապատասխանությունը շատ մեծ է:
Այսպիսով, ՄՌԿ մենեջերի և գործակալության աշխատակցի համագործակցությունն առավել արդյունավետ կլինի, եթե պարզաբանվեն թափուր աշխատատեղի վերաբերյալ մանրամասները, ինչպես նաև, վերջիններիս միջև հաստատվեն գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության ու փոխըմբռնման վրա:
ßíäåêñ.Ìåòðèêà