Աշխատանքային պայմանագրի ձև
Ստանդարտ ռեզյումեի ձև
Աշխատատեղեր
ՊայմաններՍտանդարտ ռեզյումեի ձև
Աշխատատեղեր
Աշխատանքի որոնումը նույնպես աշխատանք է, այնպես որ վստահեք դա մասնագետներին: Ձեզ չեն հիասթափեցնի մեր մոտեցումները, աշխատաոճի մակարդակը և անձնակազմի աշխատանքի որակը:
Մենք առաջարկում ենք աշխատանք Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում։
Գրանցման համար անհրաժեշտ է մոտենալ մեր գրասենյակ բերելով՝
- 2 գունավոր լուսանկար (3х4)
- անձնագիր և անձնագրի պատճեն (ID քարտի պարագայում բերել վերջինիս բացվածքը)
Գրանցումն անվճար է: Ծառայության դիմաց վճարն իրականացվում է աշխատանքի անցնելու պարագայում՝ համաձայն պայմանագրի:Գրանցումը ներառում է հետևյալ ծառայությունները.
- Ինքնակենսագրականի կազմում
- Աշխատաշուկայի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև թեկնածուի մասնագիտական ունակությունների գնահատում
- Պայմանագրի կնքում
- Լեզուների իմացության թեստավորում և, անհրաժեշտության դեպքում, այլ մասնագիտական կարողությունների թեստավորում
- Թափուր աշխատատեղերի առաջարկում (պայմանավորված թափուր հաստիքների հաճախականությամբ՝ համաձայն թեկնածուի ունակությունների, ցանկությունների և թափուր հաստիքների պահանջների)
Գրանցումը չի սահմանափակվում ժամանակով և աշխատանքի առաջարկների քանակով:
Գրասենյակը աշխատում է երկուշաբի - ուրբաթ, ժամը 10:00-18:00:
Հասցե՝ Կասյան 7-11:
