Ռեզյումե կազմելու 8 խորհուրդ Ռադիսլավ Գանդապասից:

  • Ռեզյումեն պետք է լինի լուսանկարով:
    Ռեզյումեի ձևը ընտրելիս անպայման վերցրեք նկարի համար նախատեսված հատված ունեցող տարբերակը: Անկախ հաստիքից, որը Ձեզ հետաքրրում է, նկարը չպետք է լինի Ձեր սոց. ցանցերում տեղադրված նկարներից, նախապատվություն տվեք դիմանկարին, որտեղ Դուք գործնական հագուստով եք և լուրջ տեսք ունեք: Ինչպես նաև ընտրեք լավ որակի նկար, որպեսզի գործատուի մոտ առաջին տպավորությունը լինի դրական:
  • Ռեզյումեի օպտիմալ չափսը մեկ էջն է:
    Երկար ռեզյումեն գործատուն ամբողջությամբ հազվադեպ է կարդում: Հիշե՛ք՝ ինչքան սեղմ, այդքան լավ: Նաև ուշադրություն դարձրեք, թե ինչ հերթականությամբ է այն կազմված: Կարիք չկա Word ծրագրով ինքնուրույն ստեղծել ռեզյումեի ձևը, քանի որ կան պատրաստի օրինակներ: Պետք չէ ռեզյումեին ավելորդություններ ավելացնել, այն պետք է լինի բովանդակալից, միաժամանակ՝ հակիրճ: Եթե ներկայացնում եք ռեզյումե էլեկտրոնային տարբերակով, ապա պահպանեք այն PDF ձևաչափով. այդ դեպքում, անկախ գործատուի համակարգչի ծրագրային տարբերությունից, Ձեր ռեզյումեն տեղ կհասնի այնպիսին, ինչպիսին Դուք այն ուղարկել եք:
  • «Հավելյալ տեղեկություն» բաժնի մասին։
    Ցանկալի է, գրել ոչ միայն մասնագիտական ձեռքբերումների, այլև կյանքի այլ բնագավառների մասին, օրինակ՝ սպորտային հետաքրքրությունների: Եթե Դուք Ձեր հոբբիի բնագավառում հասել եք հաջողության, ապա կարելի է ենթադրել, որ ունեք նպատակներին հասնելու անհրաժեշտ անձնային որակներ: Ինչպես նաև դրական է դիտարկվում Ձեր սոցիալական ակտիվությունը: Աշխատանքից հետո զբաղվեք սիրելի գործով, ներդրեք Ձեր ինքնազարգացման մեջ:
  • Եղեք անկեղծ, երբ գրում եք, թե ինչ սպասելիքներ ունեք նոր աշխատավայրից:
    Նշեք Ձեր անձնական նպատակները՝ գումար, կարիերա, մասնագիտական աճ: Եթե Դուք նշում եք, որ Ձեզ այս ամենը պետք չէ և Ձեր նպատակն է բերել օգուտ ընկերությանը, առաջինը՝ գործատուն Ձեզ չի հավատա, երկրորդը՝ նա չի ունենա Ձեզ վրա ներազդելու (խրախուսելու կամ պատժելու) գործիքներ, չէ որ Ձեզ ոչինչ պետք չէ:
  • Նկարագրեք Ձեր ուժեղ կողմերը, մի խուսափեք նշելուց, արդեն ավանդական դարձած, շփվողականությունը, պատասխանատվության զգացումը և սթրեսակայունությունը:
    Վերջիններս նշելուց պարզապես շեշտադրեք դրանց առավելությունները, օրինակ, կարճ նկարագրեք, թե Ձեր անձնային հատկանիշներից ինչի միջոցով եք Դուք հաջողությամբ ավարտել նախագիծը:
  • Թերությունները նշելիս նույնպես գրեք ճշմարտությունը:
    Օրինակ՝ եթե Դուք չեք սիրում շատ մարդկանց հետ գործ ունենալ ու շփվել, չեք սիրում շտապողականությունը՝ նախընտրելով նախապես ծրագրավորված համաչափ աշխատանք, ապա դրանում չկա ոչինչ դատապարտելի: Գործատուն պատկերացում կկազմի Ձեր խառնվածքի և աշխատանքի մասին, ինչը Դուք կանեք առավել արդյունավետ:
  • Ո՛չ ռեզյումեում, ո՛չ հարցազրույցի ժամանակ մի՛ վատաբանեք նախկին գործատուին:
    Պոտենցիալ գործատուն կկարծի, որ մի օր իր մասին էլ նույն ձևով կխոսեք, իսկ դա կարող է վնասել իր հեղինակությանը, ինչը գործատուն, բնականաբար, թույլ չի տա:
  • Ի վերջո ռեզյումեն չեն ընդունում աշխատանքի, այլ անձնավորությանը:
    Հիշե՛ք, որ ռեզյումեն պատճառ է խոսակցության համար, ավելի կարևոր է պատրաստվել հարցազրույցին:
ßíäåêñ.Ìåòðèêà