ԱութսթաֆինգԱութսորսինգ և Անձնակազմի լիզինգ

«Տանժեռ» ընկերությունը Հայաստանի աշխատաշուկայում գործում է 2000 թվականից և 2005 թվականից առաջինն էր Հայաստանում, որը սկսեց մատուցել աութսթաֆինգ և աութսորսինգ ծառայություններ (կադրային գործավարություն, աշխատանքային և իրավա-քաղաքացիական պոյմանագրերով աշխատակիցների գրանցում):


Մի շարք տնտեսական պատճառներով խոշոր ընկերությունները շահագռգռված են իրենց աշխատողներից որոշներին դուրս հանել իրենց հաստիքացուցակից՝ փոխանցելով կադրային գործավարության բեռը կադրային կազմակերպությունների վրա ինչպիսին ենք մենք: Սկսած 2005 թ․-ից մինչ օրս "Տանժեռ” ընկերությունը մատուցում է նման ծառայություն միջազգային կազմակերպություններին Հայաստանում: Կանոնավոր մենեջմենթի տեսության մեջ Աութսթաֆինգը դիտարկվում է, որպես կազմակերպության ադմինիստրատիվ ծախսերի և ինվեստիցիոն ռիսկերի նվազեցման տեխնոլոգիա: Բանն այն է, որ ինչքան կազմակերպությունը ավելի շատ է ուշադրություն դարձնում անձնակազմի զարգացմանը և մոտիվացիային, այնքան բարձր են անձնակազմի ուսուցման, կոմպենսացիոն փաթեթների, կադրային խորհրդատվության և այլ ծախսերը: Իսկ մարդկային կապիտալի մեջ ներդրումները շատացնելու հետ մեկտեղ ավելանում են այդ ներդրումների հետ կապված ռիսկերը: Օրինակ` կարևոր աշխատակիցների անցնելը մրցակից կազմակերպություն կամ դատարանի միջոցով առաջացած աշխատանքային վեճերի լուծումը: Կիրառելով Աութսթաֆինգը գործատուն ստանում է կազմակերպության անձնակազմի քանակի օպերատիվ կառավարման հնարաորություն առանց հասիքացուցակում անձնակազմի քանակի փոփոխության: Դրա հետ մեկտեղ Աութսթաֆինգը հնարաորություն է տալիս կազմակերպությանը խուսափելու անձնակազմի հետ աշխատանքային հարաբերություններից: Արդյունքում նվազում է ոչ միայն ֆինանսական, այլև կազմակերպության ադմինիստրատիվ բեռը, իսկ անձնակազմի ուղղակի ղեկավարման լծակները պահպանվում են: Այս մեխանիզմը առաջին հերթին կիրառում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները, բարդ կազմակերպչական կառուցվածքով և լավ ֆինանսավորման համակարգ ունեցող ընկերությունները, ինչպես նաև կազմակերպությունները, որոնք գտնվում են վերակառուցման փուլում: 


Այսպիսով, Աութսթաֆինգի անհրաժեշտությունը դառնում է արդիական, եթե կազմակերպությունը`
  • Ունի անձնակազմի քանակի սահմանափակում,
  • Ցանկանում է պահպանել անձնակազմի քանակն առանց որակյալ կադրերի կորստի,
  • Պլանավորում է աշխատողներ վարձել մարզերում, չբացելով այնտեղ ներկայացուցչություններ (նոր մարզերի շուկա արագ մուտք գործելու հնարավորություն),
  • Կոնկրետ նախագծի իրագործման համար ուզում է վարձել ժամանակավոր աշխատողներ՝ առանց նրանց իր մոտ ձևակերպելու,
  • Հետաքրքրված է կադրային գործավարության և հաշվապահական հաշվառման ադմինիստրատիվ ծախսերի նվազեցման մեջ,
  • Ուզում է փոխանցել հարկային և աշխատանքային տեսչությունների հետ հարաբերությունները մասնագիտացված անձնակազմին,
  • Ցանկանում է փորձել նոր աշխատակիցներին առանց նրանց հետ աշխատանքային հարաբերությունների ձևակերպման,
  • Փոքր բիզնեսի կարգավիճակը պահպանելու նպատակով,
  • Չի ուզում ծանրաբեռնել իրեն կադրային գործավարությամբ և թղթաբանությամբ,
  • Ցանկանում է ձեռբազատվել անձնակազմի նկատմամբ իրավաբանական պատասխանատվության մի մասից։


Տանժեռ-ի պարտականությունները` 

    Տանժեռ-ը դառնում է Պատվիրատուի անձնակազմի իրավաբանական գործատու և ստանձնում է իր վրա հետևյալ պարտականությունները`
  • Աշխատակիցների ձևակերպում իր կազմակերպությունում և աշխատանքային պայմանագրի կնքում նրանց հետ,
  • Կադրային գործավարություն,
  • Աշխատավարձի և հավելավճարների հաշվարկում և վճարում,
  • ՀՀ օրենսդրությամբ հաստատված բոլոր հարկային և սոցիալական վճարումների հաշվարկում և փոխանցում,
  • Արձակուրդային և հիվանդաթերթիկների ձևակերպում և վճարում,
  • Տեղեկանքների տրամադրում աշխատակիցների պահանջով,
  • Պետական սոցիալ մարմինների հետ առնչություն աշխատակիցների աշխատանքային հարաբերություններին վերաբերվող բոլոր հարցերի շուրջ։
    Տանժեռ-ի հոնորարը աութսթաֆինգի ծառայության դիմաց կախված է հետևյալ գործոններից`
  • Ընկերության աշխատակազմից դուրս բերվող մարդկանց քանակից,
  • Աշխատակիցների միջին աշխատավարձի չափից,
  • Նախագծի տարածքային ծածկումից,
  • Տվյալ նախագծի շրջանակներում Պատվիրատուին մատուցվող հավելյալ ծառայությունների քանակից։
    Անձնակազմի աշխատակազմից դուրս բերման (աութսթաֆինգի) ծառայության շրջանակներում Տանժեռ-ը առաջարկում է հետևյալ ծառայությունները`
  • Բժշկական ապահովագրություն,
  • Կյանքի և առողջության ապահովագրություն,
  • Գործուղումների ձևակերպում,
  • Աշխատակիցների սննդի ապահովում կամ սննդի ծախսերի փոխհատուցում,
  • Աշխատակիցներին համազգեստով, պաշտպանական հագուստով ապահովում,
  • Ճանապարածախսերի և բջջային հեռախոսների կապի ծախսերի փոխհատուցում,
  • Աշխատակիցների ուսման ապահովում։
ßíäåêñ.Ìåòðèêà