Ի՞նչ պաշտոն է Ձեզ հետաքրքրում:
Ի՞նչու է Ձեզ գրավել հենց այդ պաշտոնը:
Ի՞նչ մասնագիտական պատրաստվածություն ունեք:
Որքա՞ն է Ձեր աշխատանքային փորձը:
Ինչի՞ց ելնելով եք կարծում, որ կհամապատասխանեք այդ պաշտոնին:
Ի՞նչ սպասելիք ունեք այդ աշխատանքից:
Ինչու՞ եք ուզում աշխատել այս ընկերությունում:
Ի՞նչ օգուտ կարող եք բերել տվյալ ընկերությանը:
Ինչո՞վ կուզենայիք զբաղվել հինգ տարի հետո:
Ինչու՞ դուրս եկաք նախորդ աշխատանքից:
Հե՞շտ եք համաձայնության գալիս այլոց հետ:
Ձեր սիրած առարկանները դպրոցում:
Ի՞նչ գիտեք մեր ընկերության մասին:
Արդյո՞ք գերադասում եք ինքնուրույն աշխատել:
Քանի՞ անգամ եք անցյալ տարի բացակայել աշխատանքից (դասերից):
Ձեր աշխատանքի ժամանակ հսկողության կարիք ունե՞ք:
Որո՞նք են Ձեր հիմնական առավելությունները:
Որո՞նք են Ձեր հիմնական թերությունները:
Ի՞նչը կարող է Ձեզ «ափերից հանել»:
Պատրա՞ստ եք արդյոք ցանկացած տեղ մեկնել, եթե դա անհրաժեշտ լինի ընկերությանը:
Ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը:
Ի՞նչ եք կարծում, մենք ինչու՞ հենց Ձեզ պիտի ընտրենք:
ßíäåêñ.Ìåòðèêà