Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն
1. Ընկերության ընթացիկ հաշվապահական հաշվառման վարում, ներառյալ բանկային գործառնությունները, հարկային և վիճակագրական հաշվետվությունները;
2. Ընկերության կադրային գործավարության վարում, ներառյալ պայմանագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում;
3. Ընկերության հաճախորդների և աշխատակիցների հետ ամենօրյա աշխատանք, խորհրդատվության և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում;
4. Ընկերության յուրաքանչյուր հաճախորդի համար ամսական հաշվարկների և փակման հաշիվների տրամադրում անհատական կարգով:
Անհրաժեշտ հմտություններ
1. Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
2. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է միջազգային ընկերությունում կամ տեղական ընկերությունում ' միջազգային հաճախորդների հետ;
3. Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
4. ՀՀ աշխատանքային և հարկային օրենսգրքերի գերազանց իմացություն:
5. Հաղորդակցման լավ հմտություններ
6. Word-Ի և Excel-ի գերազանց իմացություն
7. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմացությունը ցանկալի է
8. Ծառայությունների մատուցման պայմանագրերի պատրաստման իմացություն
9. Նոր ծրագրակազմը արագ յուրացնելու ունակությունը ցանկալի է
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային օրեր և ժամեր երկ․-ուրբ․ 10։00-18։00, նաև համատեղությամբ
Աշխատավարձը՝ ըստ համաձայնության