2012 թ. նոյեմբերի 14-ից 16-ը "Լոգոս EXPO" ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ "Կրթություն և Կարիերա  EXPO 2012" 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը: Ցուցահանդեսի մասնակիցներն էին` ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններ, զբաղվածության մասնավոր գործակալություններ: Ցուցահանդեսի մասնակիցների թվում էին նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերությունը: Տեղում անցկացվեց մեր ընկերությունում անվճար գրանցման ակցիա բոլոր ցանկացողների համար: 

"Կրթություն և Կարիերա  EXPO 2012" ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին տրվեցին սերտիֆիկատներ: