Քաթար՝ նոր աշխատատեղեր
Օրերս մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին Քաթարի մեր գործընկերներից մեկի՝ խոշոր պետական ընկերության հրավերով աշխատանքային այցով մեկնեց Դոհա: Այցի նպատակն էր տեղում, ավելի մոտիկից ծանոթանալ ընկերությանը, նրա կառուցվածքին, որպեսզի Հայաստանում ճիշտ ընտրություն կատարել մասնագետներ Քաթար աշխատանքի ուղարկելու ժամանակ, ընդհանուր պատկերացում ունենալ երկրի մասին, ինչը նույնպես շատ կարևոր է մասնագետներին այլ երկրներ ուղարկելու համար:
Այցը շատ հաջող անցավ, Նանա Հերունին այցելեց և´ գլխավոր ընկերություն և´ նրա մասնաճյուղեր: Քաթարը փոքրիկ երկիր է, գտնվում է Արաբական թերակղզու հյուսիս-արևելյան մասում, սահմանակից է Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին, ողողվում է Պարսից ծոցի ջրերով: Երկիրն անվտանգ է, ունի ուժեղ աշխատանքային օրենսդրություն, որը վերաբերում է նաև դրսից ժամանած աշխատուժին: Բնակչության 20%-ը տեղացիներն են, իսկ մնացածը՝ Մալազիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից ժամանած աշխատողներ: Բազմաթիվ եվրոպացիներ են աշխատում համաշխարհային խոշորագույն նավթային ընկերություններում: Այսպիսով Քաթարը բազմամշակութային երկիր է: Տարածքը գրեթե 3 անգամ փոքր է Հայաստանի տարածքից, բայց Քաթարը շատ հարուստ է նավթով և գազով, և ակտիվորեն պատրաստվում է 2022թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը:
Մենք շարունակում ենք ակտիվորեն համագործակցել տվյալ ընկերության հետ, որի թափուր հաստիքներն արդեն ներկայացված են մեր կայքում և ֆեյսբուքյան էջում:
Հետևեք նոր աշխատատեղերին: