Հանդիպում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Սեպտեմբերի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Զբաղվածության պետական գործակալություն-աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ. համագործակցություն, խնդիրներ» թեմայով։ Քննարկման մասնակցում էին նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Զբաղվածության պետական գործակալության տնօրենի ժ/պ Արտակ Սիմոնյանն ու աշխատանքի տեղավորման ոչ պետական գործակալությունների ներկայացուցիչները։
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Զբաղվածության պետական գործակալություն և նույն գործառույթն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցության հնարավորությունները։
Ըստ այդմ, կարևորվեց աշխատատեղերի վերաբերյալ տեղեկավության փոխանակումը կազմակերպությունների և նախարարության միջև, ինչպես նաև կադրային կենտրոնների միասնական մարմնի ստեղծման հնարավորությունները։
Ամփոփելով հանդիպումը, որոշվեց կադրային կենտրոնների միջև կազմակերպել ներքին քննարկում և կազմել փոխգործակցության առաջարկների ցանկ՝ նախարարությանը ներկայացնելու նպատակով։
՞՛Տանժեռ՞՞ ռեքրութինգային ընկերությունը նույնպես մասնակցեց քննարկմանը: