2010թ. հուլիսին Գործատուների միությանը կից ստեղծվեց զբաղվածության մասնավոր գործակալությունների գործատուների ճյուղային միություն, որի ստեզծման նպատակներն են`

        - համակարգել իր անդամների գործունեությունը, պետական մարմինների հետ գործունեությունը,

        - ոլորտի սոցիալական գործնկերության իրավաբանական բազայի կատարելագործում,

       - աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված սոցիալ տնտեսական հարաբերություններում մասնավոր կադրային գործակալությունների շահերը ներկայացնելն ու պաշտպանելը,

      - սոցիալական գործընկերության շրջանակներում աջակցել կրթություն-աշխատաշուկա համագործակցության զարգացմանը

       - նպաստել ոլորտին վերաբերող օրենքների մշակման դեպքում ճյուղային միության կարծիքի հաշվի առնմանը և այլն

Զբաղվածության մասնավոր գործակալությունների գործատուների ճյուղային միության նախագան է “Տանժեռ” կադրային գործակալության տնօրեն` Նանա Հերունին: