2011թ. Հոկտեմբերի 18-ին Տանժեռ ընկերության տնօրեն Նանա Հերունին հրավիրված էր մասնակցելու Կրթության Եվրոպական ֆոնդի(ETF) կողմից կազմակերպված կլոր սեղանին, որը նվիրված էր մասնագիըական անընսհատ վերապատրաստմանը (CVT): Հանդպումը կազմակերպված էր Արևելյան Եվրոպայի երկրներում շարունակական կրթության նոր տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն ուսումնասիրում է մասնագիըական անընսհատ վերապատրաստմանը խթանման միջոցները: Նրա նպատակն է ուսումնասիրել իրավիճակը, ինչպես նաև հստակ հստակ միջոցառումներ մշակել մասնագիտական անընդհատ որակյալ վերապատրաստման հասանելիության բարելավման ուղղությամբ:

Ծրագրի ձևաչափը ենթադրում է փոխադարձ ուսուցմամբ ինքնակատարելագործում, այցելություն ծրագրի մասնակից բոլոր երկրներ, գործնական մասի կատարում, արդյունքների հաշվառում, տարածում: Ծրագիրը հասցեագրված է ազգային կառավարող մարմիններին, սոցիալական գործընկերներին և փորձագետներին, որոնք մասնակցում են մասնագիտական անընհատ վերապատրաստման քաղաքականության քննարկմանը: