2011 թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրված Բյուրական գյուղի երիտասարդության զբաղվածության հեռանկարներին: Մասնավորապես խոսվեց Բյուրական գյուղի համայնքային կյանքում երիտասարդ սերնդի ներգրավվածության, գյուղերում բնակվող երիտասարդների զարգացման հեռանկարների առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ներկայացվեց գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրն ու հեռանկարները:

Հանդիպման հրավիրվածների ցանկում էին` Տ.Մկրտիչ Եպս Պռոշյանը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դոցենտ Վլադիմիր Մանասյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Կոնֆերանսը եզրափակեց երիտասարդների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:Տանժեռ ռեքրութինգային ընկերության կողմից կոնֆեռանսին մասնակցեց կլիենտների հետ աշխատանք վարող մենեջեր` Լիլիթ Թումասյանը: