2012 թ-ի փետրվարի 8-9-ը կայացավ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված սեմինարը, նվիրված Հայաստանում աշխատավարձի կանոնակարգմանը: Խոսքը գնում էր նաև տարբեր երկրներում մինիմալ աշխատավարձի ձևավորման քաղաքականության և մեթոդների  մասին: Զեկույցով հանդես եկան ԱՄԿ  փորձագետներ:
Սեմինարին մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, ԱՄԿ պաշտոնատար անձինք`  Կենտրոնականև Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի գրասենյակներից: Սեմինարի  աշխատանքներին  մասնակցեց նաև "Տանժեռ" ռեքրութինգայինընկերության տնօրեն, Հայաստանի գործատուների Հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ` Նանա Հերունին: