2012 թ. օգոստոսի 1-ից 3-ը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միությունում` Կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի շրջանակներում: Հանդիպման նպատակն էր օժանդակել ձեռներեց կանանց, նպաստել նրանց բիզնեսի զարգացմանը:

Մասնակիցներին ներկայացվեց պետության դերը գենդերային իրավահավասարության պահպանման գործում, մարքեթինգի և PR-ի ռազմավարության կարևոր հիմունքները, ինչպես նաև Հարկային օրենքների և ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունները: Տանժեռ ընկերության աշխատակիցը, արժեքավորեց թափուր աշխատատեղերում որակյալ մասնագետների հավաքագրման կարևորությունը, որպես բիզնեսի խթանման գործոն: Հանդիպմանը քննարկվեցին նաև մի շարք այլ խնդիրներ: 

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի գործատուների Հանրապետական միության ներկայացուցիչներ, ձեռներեց կանայք, մի շարք Հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ, զբաղվածության մի շարք գործակալություններ, ինչպես նաև Տանժեռ ընկերության ներկայացուցիչը: