2013թ. մարտի  28 և 29 Հայաստանի գործատուների   հանրապետական միությունում (ՀԳՀՄ) կայացավ     "ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ"  2-օրյա սեմինար, որը վարեց Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ)  Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Ելենա Կոչմուրը:

 Սեմինարի օրակարգային հարցերն էին՝

-ՀԳՀՄ ներկաիրավիճակը և մարտահրավերները

-Ռազմավարական պլանավորում և կազմակերպչական փոփոխություններ, կարևորություն, հիմնական բաղադրիչները և գործընթացները:

-Ստրատեգիական մոտեցում ծառայությունները զարգացնելու ուղղությամբ

-Խմբային աշխատանք՝  Ինչ ակնկալիքներ ունի ՀԳՀՄ-ն ռազմավարական պլանավորման գործընթացից, ինչպիսի հարցեր պետք է արծածվեն, կան արդյոք խոչընդոտներ, որոնք ենթակաեն առաջնային քննարկման:

-Խմբային աշխատանք՝ Ներքին և արտաքին SWOT վերլուծություն, մրցակիցների վերլուծություն:

-Ռազմավարական ծառայությունների քաղաքականության մշակում

Սեմինարին մասնակցում էին  ՀԳՀՄ-ի աշխատակիցները, ինչպես նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության  տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների Ճյուղային Միության նախագահ՝ Նանա Հերունին: