“Մեդիակենտրոնի” և Պետական կառույցների հետ համագործակցության  “Հանրային ցանցի” և այն համակարգող “Արազա” ԲՀԿ-ի համագործակցությամբ սույն  թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս “Զբաղվածության մասին” ՀՀ  oրենքի նախագծի վերաբերյալ:

Մամլո ասուլիսի նպատակն է լոբբինգի միջոցով հանրության լայն շրջանակներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացնել տեղեկատվություն՝

•օրենքի նախագծի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության վերաբերյալ ցանցի գնահատականների,

•օրենքի նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակության կողմից բարձրացված հիմնախնդիրների, 

•ՔՀԿ-ների կողմից բարձրաձայնված և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քննարկմանը ներկայացված խնդրահարույց հարցերի և լուծման առաջարկների վերաբերյալ նախարարության բանավոր ներկայացրած դիրքորոշման,

•օրենքի նախագծի ներկա կարգավիճակի և ընդունման գործընթացում “Հանրային ցանցի” հետագա քայլերի մասին:

Մամլո ասուլիսին մասնակցեց և հարցերին պատասխանեց նաև “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների Ճյուղային Միության նախագահ Նանա Հերունին:

Ասուլիսի հոլովակը հնաևավոր է դիտել հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/watch?v=QFD5KfWNh-o