2013 թվականի սեպտեմբերի 20-ին “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունը՝ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հյուսիսային պողոտայում կազմակերպեց աշխատանքի տոնավաճառ: Միջոցառման նպատակն էր նպաստել աշխատանք փնտրողներին՝ հատկապես սիրիահայերին, աշխատանքի տեղավորմանը:

Աշխատանքի տոնավաճառի մասնակիցների թվում էր նաև “Տանժեռ” ռեքրութինգային ընկերությունը: Նշենք, որ մեր նախաձեռնությամբ արդեն մի քանի ամիս շարունակ մեր ընկերությունում սիրիահայերի համար անց է կացվում անվճար գրանցման ակցիա: