2013թ-ի դեկտեմբերի 9-ին եռակողմ պայմանագրի շրջանակներում Գործատուների հանրապետական միությունում տեղի ունեցավ միության նախագահ Գագիկ Մակարյանի, գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Արտակ Մանգասարյանի հանդիպումը:  

Քննարկվում էր ներկայացված զբաղվածության կարգավորման ՀՀ 2014թ-ի պետական ծրագիրը և նրա առանձին բաղադրիչները:

Հանդիպման ընթացքում “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության ներկայացուցիչների կողմից լսվեցին իրականացման համար ներկայացված ծրագրի տարբեր կետերին վերաբերող, հատկապես  մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող փոփոխման ենթակա բոլոր առաջարկներն ու նկատառումները, որոնք ներկայացվեցին Գործատուների միության կողմից: 

 

Երկու օր անց նման հանդիպում կայացավ արդեն Զբաղվածության պետական ծառայություն և մասնավոր աշխատանքի տեղավորման ներկայացուցիչներ ձևաչափով, որի ընթացքում լսվեցին վերջիններիս կարծիքներն ու ցանկությունները, որոնք վերաբերվում էին զբաղվածության կարգավորման ՀՀ 2014թ-ի պետական ծրագրին: 

Երկու հանդիպումներին էլ ներկա էր մեր ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին, ով միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահը: