Կադրերի որոնում Հայաստանում
  • Ռեքրութինգ՝ տարբեր ոլորտներում միջին օղակների աշխատակիցների և մասնագերների տրամադրում Հայաստանում։ Recruitment-ը անձնակազմի որոնման, գնահատման և ընտրության գործընթաց է, որը ուղված է ընկերության կադրային խնդիրների լուծմանը: Աշխատանքները տարվում են համաձայն մեր տեխնոլոգիաների, որոնք ներկայացված են «Տեխնոլոգիաներ և մեթոդներ» բաժնում։
  • Բացառիկ կադրերի որոնում (Executive search)/ Հեդհանթինգ հանդիսանում է բարձր օղակների մենեջերների և նեղ մասնագետների որոնման գործընթաց։ Առանձնահատկությունը այն է, որ պատվիրատուին հնարավորություն է տրվում ընտրություն կատարել փոքր թվով բարձր վարձատվող մասնագետներից, որոնք աշխատում են պատվիրատուի մրցակից կազմակերպություններում։
Executive Search փուլերն են`
  1. Ընկերությունների ցուցակի կազմում, որոնք գործում են պատվիրատուի ոլորտում, նման են մեծությամբ և կորպորատիվ մշակույթի տեսանկյունից։
  2. Տվյալ ընկերություններում համապատասխան պաշտոն կրող աշխատակիցների ցուցակի կազմում։
  3. Անհատական մոտիվացիոն համակարգի որոշոււմ՝ թեկնածուներին պատվիրատու ընկերություն ներգրավելու համար։
  4. Փոխադրման նպատակով բանակցությունների վարում և գործնական հարաբերությունների ձևակերպում։
ßíäåêñ.Ìåòðèêà