Իր իսկ կողմից մշակված ծրագրի շրջանակներում «Տանժեռ» կադրային գործակալությունը համագործակցում է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական տարբեր հաստատությունների հետ, օրինակ, ունենք պայմանագրեր Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի, Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի, Մովսես Խորենացու անվան, Երևանի Գլաձոր համալսարանների ու Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի Երևանյան մասնաճյուղի հետ և մի շարք այլ հաստատությունների հետ։

Ուրախ ենք փաստել, որ սույն թվականի մայիսի 26-ին համագործակցության պայմանագիր կնքվեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ։

Պայմանագրի շրջանակներում համալսարանի շրջանավարտները կունենան գրանցման, թեստավորման, աշխատաշուկայի և այդ աշխատաշուկայում իրենց կարողությունների վերաբերյալ խորհրդատվության հնարավորություն, ինչպես նաև կստանան առաջնահերթ աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում: Շրջանավարտները կմասնակցեն համալսարաններում մեր կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպումներին, որոնց ընթացքում կստանան աշխատանքի ընդունման համար բազմաթիվ օգտակար խորհուրդներ։