“Գոլոս Արմենիի” 21.08.04 համարում “Ցանկություն լինի` համարում են “Տանժեռ” կադրային գործակալությունում” հոդվածը: Հայաստանում այսօր ամենաարդիականն է համարվում գործազրկության խնդիրը: Ազգային վիճագագրական ծառայության տվյալներով մեր երկրում գրանցված է 118,7 հազար մարդ, որոնք այս կամ այն պատճառներով աշխատանք չեն կարողանում գտնել: Սակայն գործ գտնել մեզանում հնարավոր է, միայն ցանկություն է պետք,- համարում են “Տանժեռ” կադրային գործակալությունում: Ինչպե՞ս տարբեր մասնագիտությունների, տարիքի մարդիկ կարող են գտնել իրենց գիտելիքների, ընդունակությունների կիրառումը, ի՞նչ խնդիրներ են ծագում աշխատանքի տեղավորվելիս, ի՞նչ իրադրություն է այժմ մեր կադրային շուկայում: - այս հարցերին մենք խնդրեցինք պատասխանել գործակալության տնօրեն Նանա Հերունուն: - Իրոք, այժմ Հայաստանում գործազուրկների մեծ բանակ կա: Նրանցից մի մասը այն մարդիկ են, որոնք զրկվել են աշխատանքից կրճատումների ու շատ հիմնարկությունների լուծարման պատճառով:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ գործազուրկների մոտ 40%-ը, ընտելանալով այն բանին, որ իրենց պահում են հարազատները, ուղղակի չեն ուզում աշխատել: Մեր գործունեության ավելի քան երեք տարիների ընթացքում մեր գործակալություն դիմել են շատ մարդիկ, որոնք հայտարարում էին, որ ապրելու միջոց չունեն, որ երեխաները սովի են մատնված: Սակայն, երբ մենք նրանց աշխատանք էինք առաջարկում, նրանք տեղն ու տեղը առարկում էին, թե տեղը տնից հեռու է, ռոճիկն է քիչ, կամ աշխատանքի ժամերը հարմար չէին գտնվում: Ի դեպ, գործնականում, հաճախակի պարզվում էր, որ նման մարդկանց գիտելիքների մակարդակը չէր էլ համապատասխանում առաջադրվող աշխատանքին: Ինչ վերաբերում է որակավորում ունեցող մասնագետներին, աշխատանքի շուկայում նրանց կարիքը միշտ եղել է ու կա: - Այժմ ի՞նչ մասնագետներ են հարկավոր երկրին: - Առաջարկվող գործերի սպեկտրը շատ բազմազան է` դայակ ու տան ծառայողից մինչև իրավաբաններ ու բանկային աշխատողներ: Բացի այդ, Հայաստանում խիստ պակաս է տարբեր բանվորական մասնագիտությունների տեր կադրերի թիվը, և այսօր մեծ կարիք է զգացվում խառատների, եռակցողների, մոնտաժողների հա’շվապահների, իրավաբանների, հրատարակչական գործունեության ոլորտի աշխատողների և այլ կարգի վարպմասնագետների: “Գին ունեն” նաև բազմապրոֆիլ ինժեներները, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, դեղագործության հետ կապված մասնագետները: “Տանժեռ” գործակալության քարտադարանում բավականին մեծ` 100 ազատ աշխատատեղ կա, ընդ որում այդ ցանկը օրեցօր նորոգվում է: Վերջին տարիներին բոլորից շատ կարիք է զգացվում շուկայագետների, դիստրիբյուտերների և այլ մասնագիտությունների տեր կադրերի, որոնց կարիք կա ընդգրկելու առևտրի բնագավառում: Դա պայմանավորված է այն բանով, որ տարեց տարի ավելի ու ավելի շատ արտասահմանյան ֆիրմաներ ու ընկերություններ մեզանում բացում են իրենց ներկայացուցչությունները: Որպես օրենք, նման ֆիրմաների տնօրենները փորձառու մասնագետներին են ընտրում աշխատանքի ընդունելու համար: Նրանց կողմից առաջարկված աշխատավարձը բավականին բարձր է, և աշխատողի գիտելիքների մակարդակը պետք է համապատասխանի ոչ միայն աշխատանքի պայմաններին, այլ նաև աշխատավարձին: Նախքան գործատիրոջը այս կամ այն հավակնորդին առաջարկելը, մենք կատարում ենք մասնագիտական և հոգեբանական տեստավորում, ստուգում ենք, որքանով է կարողանում տվյալ մարդը առնչվել ուրիշների հետ, բանակցություններ վարել, նպատակամղվա՞ծ է արդյոք արդյունք ստանալուն և այլն: Ի դեպ արտասահմանյան գործատուները հաճախակի զարմանում են մեր մասնագետների պատրաստվածության բարձր մակարդակը տեսնելով: Օրինակ, վերջերս հայտնի “Ժիլետ Գրուպ”-ի համար ընտրել էինք 10 հոգի մի աշխատատեղի համար: Նրանց հետ զրուցելուց հետո այդ ֆիրմայի ներկայացուցիչը 3 հավակնորդից հրաժարվեց միայն այն պատճառով, որ նրանց գիտելիքների մակարդակը շատ ավելի բարձր էր, քան իրենց պահանջածը: - Ստացվում է, որ աշխատանքի շուկան ղեկավարվում է գործատիրոջ պահանջներով: - Եթե մեզ է դիմում հազվագյուտ մասնագիտության տեր մեկը, որի նմանին տվյալ պահին պահանջարկ չկա, մենք հարցում ենք անում կազմակերպություններին, ուր նա օգտակար կլինի իր գիտելիքներով, և, որպես օրենք, նման մասնագետը կարճ ժամանակից հետո տեղավորվում է աշխատանքի: Ինչ վերաբերում է բարձր որակավորման մասնագետներին, ապա նրանք ևս, առանց մեծ ջանքերի աշխատանք են գտնում գործակալության միջոցով: “Տանժեռի” քարտադարանում պարունակվող մասնագետների 60-70% արդեն տեղավորված են, բայց փնտրում են ավելի բարձր աշխատավարձով կամ ավելի հետաքրքիր աշխատանք, քանի որ իրավունք ունեն իրենց որակավոր մասնագետ համարելու: Այդպիսի մասնագետներին մենք միշտ պատրաստ ենք օգնել: - Այսպիսով, արտասահմանյան գործարարները գործ են նախընտրում, այսինքն երիտասարդների հետևից չեն ընկնում: Իսկ այ, տեղական բոսսերը աշխատանքի ընդունում են մեծ մասամբ նրանց, ում 35-ը չի անցել: Իսկ ի՞նչ պիտի անեն այդ տարիքային սահմանն անցած մարդիկ: - Իրոք, նման մոտեցում կադրերի ընտրման հարցում այսօր կա: Գտնում ենք, որ արդարացված է գործատուի ցանկությունը, օրինակ, որպես ռեֆերենտ-քարտուղար աշխատատեղում տեսնել դուրեկան արտաքինով մի օրիորդի, իսկ կառավարչի դերում` եռանդուն մի երիտասարդի: Բացի այդ, շատ ղեկավարներ համարում են, որ արդի բիզնեսում պետք է լինեն նոր մտածողության տեր մասնագետներ, իսկ 40-45 տարեկաններին աշխատանքի սովետական ոճն է հարազատ: Սակայն տարիքային հատկանիշը բոլոր մասնագիտությունների վրա չի տարածվում: Լավ հաշվապահ կամ իրավաբանը լավն է անկախ իր տարիքից: Այդ ու հանդերձ, “երիտասարդ թոշակառուները”, ինչպես իրենց անվանում են քառասնամյա գործազուրկները, հավակնություն ունեն բացի դայակից, տնային ծառայողից կամ վարորդից այլ գործեր գտնել… Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ գործում է գերմանական IIZ/DVV կազմակերպության բաժանմունքը, որը զբաղվում է հասուն տարիքի մարդկանց կրթությամբ: IIZ/DVV-ին համատեղ, դրանց թվում նաև “Տանժեռ” գործակալությունը օգնում է ցանկացած տարիքի գործազուրկներին նոր գիտելիքներ, կարողություններ և ունակություններ ձեռք բերել այն մասնագիտություններում, որոնք առավել պահանջարկ ունեն աշխատանքի շուկայում, սեփական կրթությունը կիրառելի դարձնել այժմյան փոփոխված պայմաններին, գտնել սեփական ընդունակություններին նոր, արժանի կիրառություն: - Ի՞նչ երաշխիք կա, որ դիմելով կադրային գործակալություն, գործազուրկը իրոք կկարողանա աշխատանքի տեղավորվել: - Եթե դա մի գործակալություն է, որն արդեն իրեն դրականորեն է դրսևորել աշխատանքի շուկայում, իսկ հավակնորդը աշխատանքի փորձ և գիտելիքներ ունի, ապա երաշխիք կա: Որպես “Տանժեռի” տնօրեն կարող եմ ավելացնել, որ կադրերի նախապատրաստումն էլ է երաշխիք ծառայում, ու դրանով էլ մենք կարող ենք օգնել ցանկացողներին. մենք անց ենք կացնում էթիկայի և գործավարության դասընթացներ քարտուղար-ռեֆերենտների և գործավարների համար, աշխատանքի ընդունվելուց առաջ ուսուցում ենք համակարգչային ծրագրեր, ստաժավորում ենք կազմակերպում մեզ հետ համագործակցող հիմնարկություններում տարբեր մասնագիտություններով: Բացի այդ վերջերս “Տանժեռը” դարձել է “Վլադիմիր Դովգան” կադրային գործակալությունների միջազգային ցանցի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և իր մասնակցությունն է բերել ԿԳՄՑ-ի գործակիցների առաջին բիզնես-ֆորումին, ուր ներկա էին 40 գործակալությունների ներկայացուցիչները աշխարհի 7 երկրներից: Այլ երկրների նման կազմակերպությունների հետ համագործակցության սահմաններում ծրագրում ենք համատեղ պրոյեկտներ իրագործել կադրերի ընտրության գծով, իսկ դա նշանակում է ընդլայնել գործազուրկներին աշխատանքի տեղավորելու հնարավորությունները: Բայց գործազրկության խնդրի լուծման մեջ գլխավորը աշխատելու ցանկությունն է: Մագդալինա Զատիկյան