Մեր ծառայությունից օգտվող գործատուների համար հնարավորություն է ընձեռվում արտահայտել իրենց տեսակետը ամենաակտուալ կադրային թեմաների վերաբերյալ, կիսվել իրենց փորձով "Գեներալնիյ դիրեկտոր" հեղինակավոր ամսագրի էջերում: Օրինակ` եթե դուք արդյունավետ լուծում եք ներքոհիշյալ հարցերից որևէ մեկը, ապա խնդրում ենք կիսվել ձեր փորձով այս ամսագրի էջերում.

1. Ինչպես բարձրացնել անձնակազմի աշխատանքի արդյունավերությունը ոչ նյութական մոտիվացիայի մեթոդներով:

2. Ինչպես բարձրացնել անձնակազմի աշխատանքի արդյունավերությունը բոնուսային և հաստիքային աշխատավարձի մասերի ճիշտ բաշխմամբ:

3. Ինչպես աճեցնել կադրեր, որոնք կգնան աշխատելու մայրաքաղաքից ռեգիոններ` բանկային և այլ համակարգներում: (Կազմակերպությունները պատրաստ են իջեցնել փորձի նկատմամբ պահանջները, կարևորվում է, որ մարդը լինի սովորելուն ունակ: Բերում են ամբողջ թիմեր մայրաքաղաքª սովորեցնելու նպատակով ):

4. Ինչպես ստեղծել լոյալ (հավատարիմ) կոլեկտիվ ռեգիոնալ կազմակերպություններում (ինչպես պահել):

5. Ինչպես հաշվարկել անձնակազմի վերապատրաստման նպատակների համար անհրաժեշտ գումարը:

6. Արդյոք պետք է դիմել կադրային մասնագետների օգնությանը ղեկավար անձնակազմի ընտրության ժամանակ: Վարձված աշխատողների կայացրած որոշումների սխալի արժեքըª ղեկավար աշխատողների ընտրության սխալների արդյունքն է:

7. Ինչպես նվազեցնել անձնակազմի վարձակալության հետ կապված գումարը:

8. Ինչպես արդյունավետ օգտագործել ինտերնետ ռեսուրսները և սոցիալ ցանցը անձնակազմի ընտրության հարցում:

Կարողեք առաջարկել և ձեր թեմաները: