2010 ապրիլի 22-ն. կայացավ հանդիպում ՀՀ նախագահին կից Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար` Արթուր Բաղդասարյանի և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահի միջև: Հանդիպմանը հրավիրված էին Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայասուցիչներ (թվով 10), արտադրության, շինարարության և այլ ոլորտների կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում նաև ՙՏանժեռ՚-ի տնորեն` Նանա Հերունին: Քննարկվեցին համագործակցության ուղիներ, որոնք կնպաստեն Հայաստանում բիզնեսի բարելավման պայմանների զարգացմանը, մասնավորապես հարկային, մաքսային օրենսդրության Կուզենայինք լուսաբանել մեր հասարակական աշխատանքի որոշ իրադարձությունները` 2009 թվականի ընթացքում: 2009 թ. դեկտեմբերի 25-ին կայացավ “ Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” ՀԿ-ի, որի հիմնադիրներից մեկն է “Տանժեռ” կադրային գործակալությունը, հերթական համագումարը: Օրակար•ի հարցերն էին` գործող նախագահի հաշվետու զեկույցը, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նոր նախագահի և քարտուղարի ընտրություններ, հոկտեմբերին անցկացված Մեծահասակների կրթության շաբաթվա գնահատումը և այլ հարցեր: