Հարգե՛լի գործընկերներ,

կցանկանայի մեզ բոլորիս շնորհավորել մասնագիտական տոնի` ռեքրութերների օրվա կապակցությամբ: Մեր աշխատանքը նուրբ է և բարդ, քանի որ մենք գործ ունենք մարդկային գործոնի հետ, ընդ որում` երկկողմանի` թե դիմորդի և թե գործատուի հետ: Ուստի և անհրաժեշտ է հիմնավոր կերպով ամեն ինչ հաշվարկել և ընտրել այնպես, որպեսզի ճիշտ դիմորդին ներկայացնենք ճիշտ գործատուին: Մաղթում եմ բոլորիս հաջողություն մեր դժվար և օգտակար գործում, կադրեր փնտրելու և ընտրելու գործում, լավ նախագծեր, վստահելի և ազնիվ գործընկերներ, լուրջ հաճախորդներ, բարձր տրամադրություն, դրական էմոցիաներ և առողջություն: Ցանկանում եմ նաև`շրջապատված լինենք բայրացակամ մթնոլորտով, ինչն, իմ կարծիքով, անչափ կարևոր է: Մեր մասնագիտությունը բարդ է, սակայն հետաքրքիր: Թող այն նաև հաճույք պարգևի մեզ: Մաղթում եմ մեզ բոլորիս մասնագիտական հմտությունների խորացում, համբերություն, կատարելագործում և մասնագիտական հոտառություն, քանզի բարձր մակարդակով արված աշխատանքը պարգևում է մեծ բավականություն և հպարտություն: Սիրե՛ք ձեր մասնագիտությունը և աճե՛ք որպես պրոֆեսիոնալներ` հաճույք ստանալով ձեր աշխատանքի արդյունքում հասած բարձունքներից և հաջողություններից: Բարգավաճում և ֆինանսական բարեկեցություն եմ ցանկանում ձեր ընկերություններին: Մաղթում եմ Ձեզ հաջող ձեռքբերումներ:

Նանա Հերունի
ՏԱՆԺԵՌ ռեքրութինգային ընկերության նախագահ Հայաստանի գործատուների Հանրապետական Գործատուների միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ